Աղբի անունը մեղր դնելով` աղբը մեղր չի դառնում. Ա.Մինասյան
«Ցավալի է, բայց փաստ. «կուտակայինը» շարունակ քննարկվում է խորհրդարանում, այժմ էլ իշխանությունները փորձում են հրատապության միջոցով անցկացնել այն»,- Ազգային Ժողովում հայտարարեց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը` «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ` ավելացնելով, որ թեև շատ է խոսվել խնդիրների մասին, այդուհանդերձ, խորհրդարանում է հայտնվել մի փաթեթ, որը ոչ միայն պարունակում է այդ խնդիրները, այլև ջարդում է հասարակության ոգևորությունը:
«Ստացվում է, որ մեզ համար ավելի կարևոր են երկու միջազգային կազմակերպության շահերը, մի քանի հոգու շահերը, քան` մի ողջ ժողովրդի, մի ողջ պետության»,- նշեց Ա. Մինասյանը:
ՀՅԴ-ական պատգամավորը, դիմելով քաղաքական մեծամասնությանը, նշեց. «Հարգելի քաղաքական մեծամասնություն, դուք սեր չունեք կարդալու հետ: Սա ասում եմ ոչ բոլորին, քանի որ կան իմ կողմից հարգված մարդիկ, ովքեր ոչ միայն կարդում են, այլև ուսումնասիրում են: Ձեզանից շատերը նույնիսկ ՍԴ հայտնի որոշումը չեն կարդացել, անգամ այս օրենքը չեք կարդացել, ես դա գիտեի, բայց չես գիտեի, որ պատգամավորները կարող են կոտրել հասարակության ոգին, առանց նրանց կարծիքը հաշվի առնելու: Բայց այս հասարկության մեջ են նաև մեր երեխաները…. Աղբի անունը մեղր դնելով` աղբը մեղր չի դառնում»:
Նրա խոսքով, ՍԴ հայտնի որոշումը բազմաթիվ լուրջ հարացադրումներ է պարունակում, սակայն այստեղ որևէ մեկը լուրջ քննարկման առարկա չի դարձրել ՍԴ որոշման կետերը:
«Ձեզ համար մանկապարտեզ է, հա՞, Սահմանադրական դատարան մտնելը: Ավելի լավ է կրթվեք մի քիչ, հասկացեք` ինչ է ՍԴ-ն, ՍԴ-ի որոշումն ինչ է և ինչ բան է ընդհնարպաես պետական շահը»,- հայտարարեց Ա.Մինասյանը:
Պատգամավորը նաև հետաքրքրվեց` «ինչո՞ւ եք մեր քաղաքացուն խաբում, թե այս մեկը ուրիշ հեծանիվ է»
«Ո՞ւմ ենք խաբում` ինքներս մե՞զ, թե մտածում եք, որ մեծամասնություն եք, կանցկացնեք օրենքը… Է անցկացրեք, վերջում դատարկ Հայաստան եք ունենալու»,- նյարդայնացած հավելեց նա:
Նշենք, որ ի պատասխան այս ելույթում հնչածի` արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` հորդորելով մնալ կոռեկտության սահմաններում:
Նախորդող հրապարակում`
Շարմազանովն ընդդիմությանը. Ինչ է նշանակում գալ և 70 հոգու դասեր տալ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան