Հայաստանն ու Վրաստանը հաստատում են տարածաշրջանային համագործացության առաջնայնությունները
Այսօր Հայաստան-Վրաստան Տարածաշրջանային համագործակցության ծրագրի համատեղ որոշում կայացնող հանձնաժողովն (ՀՈԿՀ) ընդունել է Համատեղ գործառնական ծրագիրը:
Համատեղ Գործառնական Ծրագիրը (ՀԳԾ) սահմանում է Հայաստան-Վրաստան տարածաշրջանային համագործակցության հիմնական շրջանակը. ծրագրի և շահառուների, ինչպես նաև ծրագրի իրականացման ձևերի համար գլխավոր նպատակները, առաջնահերթություններն ու պահանջները:
Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության մամուլի ծառայությունից հանտնում են, որ ծրագրի բյուջեն կազմում է 1,35 միլիոն եվրո: Ծրագիրը ներառում է Հայաստանի Լոռի, Շիրակ և Տավուշ մարզերը, Վրաստանի Կվեմո Կարտլի և Սամցխե-Ջավախեթի շրջանները: Համատեղ փաստաթղթի հաստատումը ճանապարհ է հարթում 2014 թվականի հուլիսին դիմումների ընդունման հայտարարության համար: Հայաստան-Վրաստան Տարածաշրջանային համագործակցության ծրագիրը Արևելյան Գործընկերության երկրներում սկսվող ծրագրային առաջարկների համար մրցույթի չորս ծրագրերից առաջինն է լինելու:
«Հայաստանը ակտիվորեն աջակցում է տարածաշրջանային համագործակցության գաղափարին և Վրաստանի հետ առաջինն է հաստատելու ՀԳԾ-ն»,- ընդգծել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության նախարարի առաջին տեղակալ և ՀՈԿՀ անդրանիկ նիստի նախագահ Վաչե Տերտերյանը: «Հայաստան-Վրաստան Տարածաշրջանային համագործակցության ծրագիրը հետագայում էլ կնպաստի հարևան երկրների՝ սահմանակից շրջանների մարդկանց բարեկամական հարաբերություններին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, զբոսաշրջության զարգացումը, բիզնեսը, շրջակա միջավայրը, կրթությունը, մշակույթի և սպորտի ոլորտները»- հայտարարել է ԱԳՏՀ Աջակից ծրագրի ղեկավար Պարոն Ալեքսեյ Սեկարևը:
ՀԳԾ-ն ռազմավարական փաստաթուղթ է, որը պատրաստված է ՀՀ տարածաշրջանային կառավարման նախարարության և Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության համատեղ ղեկավարության ներքո, Արևելյան Գործընկերության Տարածաշրջանային համագործակցության աջակից ծրագրի խորհրդատվությամբ:
ՀՈԿՀ-ն առաջնային դեր է խաղում ծրագրի իրականացման մեջ և համախմբում է Հայաստանից և Վրաստանից որոշումներ կայացողներին մեկ սեղանի շուրջ. երկու երկրների կենտրոնական պետական հաստատությունների ներկայացուցիչներին, տեղական և մարզային իշխանություններին, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպություններին: Կոմիտեն հերթափոխության սկզբունքով ղեկավարվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության նախարարի առաջին տեղակալ պն. Վաչե Տերտերյանի և Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության նախարարի առաջին տեղակալ Թենգիզ Շերգելաշվիլիի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները