Բալոտելլի. «Անհատական մրցանակների մասին մտածելու ժամանակը չէ»
Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելլին աշխարհի առաջնության խմբային փուլի Կոստա Ռիկայի հետ հանդիպման նախաշեմին հայտարարել է, որ իր ընտրանին հարգանքով է մոտենում մրցակցին: Հարձակվողի խոսքերով` ինքը պատրաստ է հաջողության հասնելու հարցում օգնել իր թիմին: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:
«Հիմա ես ամբողջովին կենտրոնացել եմ աշխարհի առաջնության վրա: Ոչինչ չեմ կարող գուշակել: Տեսնենք, թե ինչ կլինի հետո: Դիտել ենք մրցակից թիմի խաղերի տեսաերիզները: Կոստա-Ռիկայի հավաքականը բավական ուժեղ է: Մենք պետք է հարգենք մրցակցին և հանդես գանք 200 տոկոսով:
Ուզում եմ հավաքականի կազմում շատ գոլեր հեղինակել, բայց այսօր անհրաժեշտ է կենտրոնանալ արդյունքի վրա, որպեսզի կարողանանք փլեյ-օֆֆ դուրս գալ: Մենք զարմացած չենք, որ Կոստա-Ռիկայի հավաքականը պարտության է մատնել Ուրուգվային: Հուսով եմ, որ աշխարհի այս առաջնությունը հաջող կլինի Իտալիայի հավաքականի և ոչ թե միայն ինձ համար:
Ցանկանում եմ իմ հավաքականին օգնել, և ամենևին կարևոր չէ, կդառնա՞մ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ, թե՞ ոչ: Իհարկե, բոլորն էլ երազում են անհատական մրցանակների մասին, բայց հիմա դրա ժամանակը չէ»,- նշել է Բալոտելլին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում