Ավարտին է մոտենում Չափար գյուղի երկհարկանի դպրոցի կառուցումը
Ավարտին է մոտենում ԼՂՀ Մարտակերտի շրջանի Չափար գյուղի երկհարկանի դպրոցի կառուցումը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ֆինանսավորումը կատարվել է հայաստանաբնակ բարերար Վարուժան Գրիգորյանի կողմից:
«Չափար գյուղի կիսավեր միջնակարգ դպրոցը` կառուցված 1932թ.ին այլևս հիշողություն է: Փոխարենը գյուղի 52 դպրոցականները սեպտեմբերից կհաճախեն այս նոր հյուրընկալ դպրոցը, որի կառուցումը հովանավորել է գյուղի նախկին բնակիչն ու դպրոցի շրջանավարտը: Իսկ մեկդարյա մետաղաձույլ զանգը կտեղափոխվի նորակառույց և կշարունակի ղողանջել դպրոցականների վերջին զանգի օրը` ազդարարելով նաև 1-ին դասարանցիների մուտքը նոր դպրոց»,-ասված է հաղաորդագրության մեջ:
Նախորդող հրապարակում`
Նորակառույց դպրոց` Մարտակերտի շրջանի Չափար գյուղում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում