Դատարանը որոշել է չերկարաձգել Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը
Մոսկովյան քաղաքային դատարանի նախագահությունը որոշել է չերկարաձգել հայազգի վարորդ, Մոսկվայում անազատության մեջ գտնվող Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը: Այդ մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ըստ աղբյուրի, դատարանի նախագահությունը քննարկել է Տվերսկի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը, հայտանբերել խախտումներ, որից հետո նյութերն ուղարկվել են կրկնակի ուսումնասիրության:
Հիշեցնենք` 2013-ի հուլիսի 13-ին բեռնատարի հայազգի վարորդը չէր կարողացել կառավարել մեքենան և Նոր Մոսկվայում վթար էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել էին ավտոբուսի 18 ուղևորներ և շուրջ 40-ն էլ ստացել էին վնասվածքներ: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՌԴ Քր. Օր.-ի երկու հոդվածներով, որոնցից մեկը վերաբերում էր կեղծ փաստաթղթեր ներկայացնելուն: Այս մեղադրանքը սակայն Հրաչյա Հարությունյանը չէր ընդունել:
Նախորդող հրապարակում`
Հրաչյա Հարությունյանի դատաքննության ընթացքում խախտում չի արձանագրվել. իրավապաշտպան