Հայաստանում դեղերի գները նվազելու է 20-30 տոկոսով
Հայաստանում կիրառվելու է դեղերի զուգահեռ ներմուծման կանոնակարգ, որը բերելու է դեղերի 20-30 տոկոս նվազման: «Դեղերի շրջանառության ոլորտի բարեփոխումները» թեմայով քննարկման ժամանակ լրագրողներին ասաց առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը:
Նրա խոսքով, Հայաստանի կառավարության ծրագրի շրջանակներում անհրաժեշտ է մշակել ազգային դեղային քաղաքականության հայեցակարգ, ինչպես նաև այս տարվա մարտին Հանրապետության նախագահի այցի ընթացքում առողջապահության նախարարությանը հանձնարարական է տրվել դեղորայքային քաղաքականության բարեփոխումների ընթացքի վերաբերյալ, որպեսզի կատարվեն այնպիսի քայլեր, որոնք Հայաստանում կբերեն դեղերի գների նվազման՝ պահպանելով որակյալ, անվտանգ, արդյունավետ դեղերի շրջանառություն:
«Մեր կողմից մեկամսյա ժամանակահատվածում վերլուծվել է իրավիճակը, մշակվել են որոշակի քայլեր, որոնք կբերեն դեղորայքի գների իջեցմանը` զուգահեռ ներմուծման ասպարեզում»,- ասաց նախարարի խորհրդարականը՝ հավելելով, որ զուգահեռ ներմուծման կանոնակարգը արդեն շուրջ քառասուն տարի է գործում է եվրոպական երկրներում:
Ըստ նրա, զուգահեռ ներմուծումը թույլ է տալիս դեղերն առանց երկրի արտադրողի թույլտվության այլ երկրներից ներմուծել Հայաստան:
«Մեր ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ ստեղծվել է իրավիճակ, երբ անդրազգային դեղագործական կազմակերպություները միջամտում են Հայաստանում դեղերի գների կարգավորմանը, այսինքն իրենք են թելադրում գնային քաղաքականությունը»,- ասաց Ղ. Ուլիխանյանը:
Ըստ նրա, այսօր արդեն մշակվել է հրամանի նախագիծ, որը հաստատվել է նաև արդարադատության նախարարության կողմից, մոտ օրերս կդրվի շրջանառության մեջ:
Նա նաև ասաց, որ Վրաստանում զուգահեռ ներմուծման կանոնակարգը կիրառվում է 2008 թվականից և այսօր այդ երկրում, Հայաստանի համեմատ, դեղերի մոտ 50 տոկոսով ավելի էժան են:
«Հայաստանի նախագահի հանձնարարականից հետո մեր կատարած քայլերով գնացել ենք նրան, որպեսզի առանց հարկային պարտավորությունները ավելացնելու, պակասեցնելու, զուգահետ ներմուծում կիրառելով՝ դեղերի գներն իջեցնել 20-30 տոկոսով»,- ասաց Ղ. Ուրիխանյանը:
Նա նշեց, որ մեր տնտեսվարողներին հնարավորություն է տրվելու եվրոպական շուկայում փնտրել ու գտնել ավելի էժան դեղ ու ներմուծեն Հայաստան՝ պահպանելով այն բոլոր պահանջները, որոնք դեղերի շրջանառության, մատարակարարման ժամանակ դրվում է նրանց առջև:
Նախարարի խորհրդականը վստահեցրեց, որ դեղերի որակի վրա գների իջեցումը չի ազդելու. «Ցանկացած դեղ Հայաստան ներմուծելիս անցնում է որակի փորձաքննություն, փաստաթղթային փորձաքննություն: Պետք է հասնենք նրան, որ սահմանին պահանջները խստացվի ու որակյալ դեղ մտնի Հայսատան»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա