Պարգևատրումներ` մասնագիտական տոնին ընդառաջ
ԼՂՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած առողջապահության նախարարությանը կից կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին և առողջապահության նախարարության բոլոր աշխատակիցներին շնորհավորել է բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում են ԼՂՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
ԼՂՀ ոստիկանության պետը հույս է հայտնել, որ ոստիկանության և առողջապահության նախարարության միջև համագործակցությունն էլ ավելի գործնական հարթություն կտեղափոխվի և կծառայի ի շահ և ի բարօրություն մեր ժողովրդի:
ԼՂՀ ոստիկանության պետի տեղեկալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը հրապարակել է ԼՂՀ ոստիկանության պետի հրամանը, որով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության միջև սերտ համագործակցության համար, ինչպես նաև ի նշանավորումն բուժաշխատողի օրվա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարար Հարություն Մաքսիմի Քուշկյանը պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:
Պարգևատրվել են նաև առողջապահության նախարարության մի շարք աշխատակիցներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա