Չեխ մասնագետները ներկայացրել են ոսկրածուծի փոխպատվաստման իրենց փորձը
Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կազմակերպված սեմինարի ընթացքում Մոտոլի համալսարանական հիվանդանոցի ռադիոլոգիայի բաժանմունքի ղեկավար Միլոսլավ Ռոշեկը, Եվրոպական փորձագետ Պետր Լեսնին և «Ֆուլ Մեդիքալ Սերվիսիս» ԲԲԸ-ի տնօրեն Դանիել Յանուն հայ գործընկերներին փոխանցել են ոսկրածուծի փոխպատվաստման ժամանակակից ծառայության կազմակերպման իրենց հարուստ փորձը։
ԱՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ցողունային բջիջների հավաքագրման ոլորտում բազմամյա փորձ ունեցող չեխ մասնագետները միաժամանակ կիսվել են ոսկրածուծի փոխպատվաստման և ցողունային բջիջների հավաքագրման և պահպանման ժամանակակից լաբորատորիայի ստեղծման իրենց փորձով:
Եվրոպական փորձագետ Պետր Լեսնին խոսել է մսրդկային ցողունային բջիջների երկարաժամկետ պահպանման և օգտագործման ժամանակակից տեխնոլոգիաների, ոլորտում առկա մարտահրավերների մասին։ Անդրադարձ է եղել նաև որակի ապահովման չափորոշիչներին և ոլորտը կարգավորող օրենսդրությանը:
Արյունաբանական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանի հրավերով ժամանած հյուրերը վստահեցրել են, որ համագործակցությունը կլինի շարունակական և կփորձեն հնարավորինս աջակցել Հայաստանում ցողունային բջիջների ստացման, տարանջատման, բազմացման, պահպանման և տեղափոխման հարցերում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա