Լուրջ խոսակցություն եմ ունեցել Մշակույթի նախարարի հետ. ՀՀ վարչապետ
«Լուրջ խոսակցություն եմ ունեցել մշակույթի նախարարի հետ և պահանջել եմ, որ քայլեր ձեռնարկվեն, անպայման մարդիկ կպատժվեն ու պատասխանատվության կենթարկվեն»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի և Գառնիի տաճարի տարածքներում կազմակերպված միջոցառմանը:
«Տեղյակ եմ, որ մասնաճյուղի տնօրենն է ազատվել, ՊՈԱԿ-ի տնօրենը խիստ նկատողություն է ստացել և այդ հարցն իմ ուշադրության կենտրոնում է լինելու: Պետք է բացառել այսուհետ նման պայմանավորվածությունները և այն խնդիրները, որոնք հարուցում են մեր հանրության դժգոհությունը»,- ընդգծեց Հ.Աբրահամյանը:
Նախորդող հրապարակում`
Գառնի ու Զվարթնոց սրբավայրերում կատարվածը` դաս. Պողոսյանը նոր առաջարկով դիմելու է նախարարին
Մտավորականները՝ Գառնու և Զվարթնոցի տաճարներում խնջույքի մասին
Սոցցանցերը մշակույթի նախարարությանը հուշում են իր տեղը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները