Իրանի Մեջլիսի պատգամավոր. «Իրաքում և Շամում իսլամական պետության» հաջորդ նշանակետը Թուրքիան է լինելու
«Իրաքում և Շամում իսլամական պետություն» խմբավորման հաջորդ նշանակետը Թուրքիան է լինելու»,-այդ մասին իրանական «Անաջ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Մեհդի Դավաթգարը:
Իրանցի խորհրդարանականը, անդրադառնալով վերջին օրերին «Իրաքում և Շամում իսլամական պետություն» (ԻՇԻՊ) զինված խմբավորման և Իրաքի բանակի միջև տեղի ունեցած մարտական գործողություններին, մասնավորապես նշել է. «ԻՇԻՊ-ը գործունեություն է ծավալում դեռևս 2003թ.-ից, իսկ մինչ այդ այն համարվում էր «Ալ-Քաիդայի» ճյուղավորումներից մեկը, որը 2013թ.-ին առանձնանալով, դարձավ առանձին ծայրահեղական ահաբեկչական խմբավորում»:
Շարունակելով խոսքը՝ Մեհդի Դավաթգարը հավելել է. «ԻՇԻՊ-ը չի բավարարվելու միայն Իրաքով և Սիրիայի ներկայիս տարածքով, նրա նպատակն է տարածվել Թուրքիայում, Հորդանանում, Լիբանանում, Պաղեստինում և Քուվեյթում»:
Հիշեցնենք, որ օրերս էլ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլըրի Քլինթոնն էր հայտարարել, որ «Իրաքյան ճգնաժամով» կարող են վարակվել նաև Իրանն ու Թուրքիան:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան