Արցախում գազի գինը բարձրանում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ նախօրեին՝ երեկոյան ժամը 20.00-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել է: Թերթի տեղեկություններով՝ Սյունիքի մարզի Գորիսի հատվածում վթար է տեղի ունեցել ու մոտ երկու օր Արցախում գազ չի լինելու:
Ստեփանակերտցիները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել են, որ գազալցակայանները չեն գործում, ինչի համար քաղաքում շատ քիչ են աշխատում տաքսի ծառայությունները: Արցախցիները թերթի հետ զրույցում վրդովված հայտարարել են, որ առաջիկայում ԼՂՀ-ում գազի սակագինը բարձրանալու է՝ նշելով, որ նման դեպք ևս մեկ անգամ եղել է, երբ գազի մատակարարումը ժամանակավոր դադարել է, այնուհետև հայտարարվել է, որ գազի գինը թանկացել է: