Քառյակի 12 կետերից մեկը լուծվեց
Քիչ առաջ Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագիծը, որով մեղմացվում են որոշ տուգանքներ: Նախքան քվեարկությունը ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ ՕԵԿ-ը ևս նախագիծ էր առաջարկել պատժաչափերի մեղման առումով և քանի որ կառավարության կողմից ներկայացված նախածգում դրանք որոշակիորեն կրկնվում են, ապա և նշեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու: Նաև հույս հայտնեց, որ երկրորդ ընթերցման ռեժիմում հաշվի կառնվեն նաև մյուս առաջարկները:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց. «Իհարկե մենք շատ ավելի խիստ ու կտրուկ նվազման կողմնակիցն էինք, բայց հաշվի առնելով, որ որոշակի դրական քայլ կատարված է ԲՀԿ-ն ևս կքվեարկի կողմ»:
Նա հավելեց, որ կողմ են քվեարկում նաև այն պատճառով, որ որոշակիորեն լուծվում է քառյակի կողմից ներկայացված կետերից մեկը:
Նախորդող հրապարակում`
Ո՞ր տուգանքները կնվազեն, իսկ որոնք կավելանան