Տարածաշրջան 18:33 20/06/2014

«Թուրքիայում բանակի միահեծան իշխանությունը ընդամենը փոխարինվել է Էրդողանի ավտորիտարիզմով»

«Քենան Էվրենի ցմահ դատապարտումը, իմ կարծիքով, առավելապես ունի խորհրդանշական բնույթ: Սա առաջին հերթին իշխող կուսակցության և անձամբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` զինվորականության դեմ կոշտ քաղաքականության ցայտուն և խորհրդանշական դրսևորումն է: Սույն դատավճռի խորհրդանշանականության ամենագլխավոր ապացույցը, իմ խորին համոզմամբ, դատապարտվածների տարիքի և պատժաչափի «համադրությունն » է կամ, ավելի ստույգ, դրանց անհամատեղելիությունն է: Մյուս կողմից, այս քայլը մոտեցող նախագահական ընտրություններին ընդառաջ ավելի է խորացնում այն անջրպետը, որն առկա է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և քեմալականության միջև: Կարծում եմ, այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է այն իրողությունը, որ պայքարը լինելու է անզիջում և առկա է լուրջ գաղափարական բևեռացում»,- անդրադառնալով Թուրքիայի նախկին նախագահ Քենան Էվրենի և ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Թահսին Շահինկայան 1980 թվականին պետական հեղաշրջման գործով ցմահ ազատազրկման վերաբերյալ դատավճռին, Panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նշենք, որ Թուրքիայի նախկին նախագահ, 96-ամյա գեներալ Քենան Էվրենը և ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար, 88-ամյա գեներալ Թահսին Շահինկայան 1980 թվականին պետական հեղաշրջման գործով Անկարայի քրեական դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել «պետական իշխանության դեմ հանցագործություն» իրականացնելու մեջ և դատապարտվել են ցմահ ազատազրկման:

Դատարանի որոշմամբ գերներալներն աստիճանազրկվելու են մինչև զինվորների:

Էվրենը և Շահինկայան հեղաշրջման վերջին ապրող մասնակիցներն են: Մեղադրյալները առողջական խնդիրների պատճառով դատարան չեն ներկայացել և հիվանդանոցից են հետևել դատավճռին:

«Սա, ինչ խոսք, նաև վկայություն է այն բանի, որ Էրդողանի կառավարման օրոք ի հայտ եկած Թուրքիան էականորեն տարբերվել ու տարբերվելու է Աթաթուրքի և զինվորականության կողմից ստեղծված երկրից»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Մեր զրուցակցի խոսքերով, սույն գործընթացը զուտ ներքաղաքական խնդիր է որևէ կերպ չի կարող անդրադառնալ Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա:

Իր հերթին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, դատարանի այս որոշման մեջ քաղաքական ենթատեքստ որոնել պետք չէ:

«Իմ խորին համոզմամբ այստեղ պետք չէ առանձնապես սևեռվել հարցի քաղաքական ենթատեքստի վրա: Դատարանի որոշումը իրոք արդարացի էր: Քենան Էվրենը, որ այն ժամանակ գլխավոր շտաբի պետն էր և Թահսին Շահինկայանը, ով ռազաօդային ուժերի հրամանատարն էր, ղեկավարել են պետական հեղաշրջումը, ինչի հետևանքով հազարավոր մարդիկ են ենթարկվել բռնաճնշումների և սպանվել են: Եթե արդարադատությունը հաղթում է, ապա դա, անկախ բոլոր նկատառումներից, դրական է:

Իմ խորին համոզմամբ այստեղ պետք է դիտարկել ոչ թե քաղաքական ենթատեքստի, այլ Թուրքիայում տիրող քաղաքական մթնոլորտի հարցը: Եթե այս ամենը դիտարկում են այդ տեսանկյունից, ապա որևէ մեկի համար գաղտինք չէ, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և հենց վարչապետ Էրդողանը տասնյակ տարիներ հարատև հակամարտության մեջ են գտնվում է զինվորականության հետ: Այս ընթացքում բացահայտվեցին ռազմական ղեկավարության կողմից կազմակերպված երկու դավադրություն: Այս ամենը բավական կասկածելի է և առ այսօր դեռևս չի հստակեցվել այն հարցը, թե արդյո՞ք դրանք եղել են, թե՞ոչ»- ասաց Ռ.Սաֆրաստյանը:

«Այնուամենայինիվ, այս գործընթացի արդյունքում Էրդողանը կարողացավ հասնել զինվորականության քաղաքական քաշի թուլացման: Սակայն, մյուս կողմից, նույն Էրդողանը, թուլացնելուվ բանակի ղեկավարության դիրքերը, չափից ավելի ուժեղացրեց սեփական քաղաքական հենարանը` գրեթե հաստատելով արդեն իր ավտորիտար իշխանությունը: Արդյունքում Թուրքիայում բանակի միահեծան իշխանությունը ընդամենը փոխարինվել մեկ այլ ավտորիտարիզմով:

Գեզի զբոսայգու շուրջ առաջացած շարժման դաժան ճնշումը և գուլենականների նպատմամբ բռնաճնշումները այս գործընթացի վառ վկայություն են: Այս «Նոր» ավտորիտարիզմը որևէ կերպ հաշվի չի նստում մարդու իրավունքների, խոսքի ազատության համընդհանուր նորմերի հետ: Պատահական չէ, որ այժմ Թուրքիան անվանում են լրագրողների բանտ: 100-ից ավելի լրագրողներ կամ բանտում են կամ էլ ենթարկվում են զանազան հետապնդումների: Ճնման են ենթարկվում նաև ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ:

Կարճ ասած` իշխանական լծակների այս անցման հետևանքով թուրքական պետության էություն չի փոխվել: Դա է ամենակարևորը» - հավելեց մեր զրուցակիցը:

Վերջինիս խոսքերով` բանակի դիրքերի թուլացումը և, դրան հակառակ, ԱԶԿ-ի դիրքերի ամրապնդում է անդրադառնում է նաև Անկարայի արտաքին քաղաքականության վրա և դրա վառ վկայությունը սիրիական ճգնաժամի հարցում թուրքական դիրքորոշումն է:

«Էրդողանի կառավարման շրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ձեռք է բերում արկածախնդրական բնույթ: Անկարայի վարած արտաքին քաղաքականությունը ակնհայտորեն չի համապտասխանում իր հնարավորություններին: Սա բավական վտանգավոր է ինչպես Թուրքիայի, այնպես էլ տարածաշրջանի մյուս բոլոր երկրների համար»,- եզրափակեց Ռ.Սաֆրաստյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:04
Եթե ձեր ասածն այդ պայմանավորվածության մեջ չկա, ուրեմը չկա նման բան. Մհեր Գրիգորյանը՝ ճանապարահատվածը Ադրբեջանին տալու մասին
«Հայասան-Վարստան միջպետական ճանապարհը՝ Մ4-ը որ կա Ոսկեպարի և Կիրանցի միջև որևէ հատվածի հանձնում ադրբեջանական կողմիցն կա՞, թե՞...
Աղբյուր` Panorama.am
16:55
Պետությունը գնում է, փարվում է մարդուն ու ասում՝ եղբայր, դու իմ տերն ես, ինձնից մի օտարվի. Փաշինյանը համընդհանուր հայտարարագրման մասին
«Հայտարարագրման համակարգը կարևոր է ապապետությանից պետություն անցման տրամաբանության մեջ»,-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի...
Աղբյուր` Panorama.am
16:25
Փոխադրամիջոցի գույքահարկից ազատվում են հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը
Ազգային ժողովի հունվարի 22-ի հերթական նիստում քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և...
Աղբյուր` Panorama.am
16:25
Ալիևի արտաքին քաղաքական ձևակերպումները շահավետ են Փաշինյանի ներքին քաղաքական ամբիցիաներին. Վիգեն Հակոբյան
Ալիևը տարեսկսզբին տված հարցազրույցում մի շարք սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի ուղղությամբ, որոնց ՀՀ գործող իշխանություններն ընդամենն...
Աղբյուր` Panorama.am
15:57
ՔՊ-ականները սպառեցին ԱԺ նիստերի օրակարգը՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը 1000 դրամից բարձրացնելով 50.000 դրամի
ԱԺ ՔՊ պատգամավորների կողմ ձայներով ընդունվեցին բոլոր օրինագծերը և սպառվեց օրակարգը։ Ընդունվեցին հետևյալ օրինագծերը. «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:46
Նիկոլ Փաշինյանը ցնցված է Թուրքիայում տեղի ունեցածից
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ցնցված է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգությունից։ «Բոլուի լեռնադահուկային...
Աղբյուր` Panorama.am
15:37
«Սահակյանց» ստուդիային տարածքից զրկելու կառավարության որոշումը Դավիթ Սահակյանցը կապում է իր քաղաքական հայացքների հետ
Հայաստանի կառավարության 2024 թվակաի դեկտեմբերի 27-ի որոշմամբ Երևանի Վարդանանց փողոցի 30 հասցեում գտնվող «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն...
Աղբյուր` Panorama.am
15:28
Ինքնաառաջադրվել է Փաստաբանների պալատի խորհրդի անդամի 15 թեկնածու
Փետրվարի 10-ին կայանալիք Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովում կայանալու է նաև ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի ընտրությունը։ Խորհրդի անդամի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Տիգրան Ավինյանը հանդես եկավ հայտարարությամբ տրանսպորտի գնի նոր փոփոխությունների մասին
Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ պատրաստվում են փետրվարի 11-ին կայանալիք ավագանու նիստում փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
15:01
Մասիս Մելքոնյանի կազմը ստում է. դատարանի որոշումը Գարիկ Գալեյանին չի ուղարկվել
Այսօր հայտնի դարձավ, որ թեև 44-օրյա պատերազմի նահատակ հերոս Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի վերաբերյալ դատավոր Մասիս Մելքոնյանի կողմից...
Աղբյուր` Panorama.am
15:01
Սա հնարավորություն՝ ձեզ հետ միասին, ձեռք-ձեռքի տված, աշխատելու. Արսեն Թորոսյան
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Առողջապահության հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ....
Աղբյուր` Panorama.am
14:50
Քրեական ոստիկանները բացահայտեցին ավազակության դեպքը. օտարերկրացի երիտասարդները ձերբակալվել են
Հունվարի 21-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 3 անհայտ անձինք իր բնակության վայրում բացահայտ...
Աղբյուր` Panorama.am
14:45
ՊՆ-ին կից կոլեգիայի նիստ է հրավիրվել
Հունվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
14:33
Գումարները պետք է հետ վերադարձվեն, կարծում եմ՝ առաջիկա օրերին արձագանք կունենանք. Ժաննա Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
«Սպասում ենք կազմակերպության արձագանքին և մեր գործողությունները պարզ են՝ պայմանագրի դրույթներից ելնելով նախատեսում ենք, որ գումարների...
Աղբյուր` Panorama.am
14:10
Վարուժան Գեղամյան. Հեշտ կռահելի է, թե ինչ են պլանավորում մարզել և ինչ նպատակով Թուրքիա-Ադրբեջան երկյակը
Հունվարի 20-ից Կարսի շրջանում՝ Հայաստանի Հանրապետության սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա սկսվել են և մինչև փետրվարի 7-ը շարունակվելու...
Աղբյուր` Panorama.am
13:48
ՔՊ-ն առաջադրեց և 64 կողմ, 1 դեմ ձայներով Արսեն Թորոսյանին ընտրեց Առողջապահության հանձնաժողովի նախագահ
«ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել էր Արսեն Թորոսյանի թեկնածությունը և ԱԺ 107 պատգամավորից...
Աղբյուր` Panorama.am
13:41
Փաշինյանի աներձագն ամուսնալուծվել է. նա մանրամասներ ներկայացրեց իր տան թալանի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը Ագզային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:26
Բաբկեն Թունյանը տրանսպորտի թանկացման հարցում համակարծիք է Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հետ
ԱԺ «Քաղաքացիական պահմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այն կարծիքին է, որ հնարավոր չէ առանց ուղեվարձի վերանայման...
Աղբյուր` Panorama.am
13:25
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Երևանում հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 22-ի ցերեկը, 23-ին, 26-27-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
13:16
Ելույթիս ընթացքում ես քննադատել եմ ՔՊ-ին, այսինքը՝ իշխող կուսակցությանը. ՔՊ-ական պատգամավոր
«Հանդիպել եմ մամուլի նման հրապարակումների և պետք է ասեմ, որ ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, որևէ ծեծկռտուք և որևէ վեճ...
Աղբյուր` Panorama.am
13:13
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին
ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունվարի 21-ին՝ ժամը 12։05-ի սահմաններում,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ինչու է Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել ԲԴԽ անդամի իր թեկածությունից
«Քիչ առաջ Ալեքսանդր Սիրունյանը, ով առաջադրված էր որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, հանդես եկավ հայտարարությամբ և իր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Հանրությունը սպասում է, որովհետև այն միայն ԱՆԻՖ-ում 10 մլրդ դրամի մսխում չէ. Թադևոս Ավետիսյան
«Իմ թույլ տալն այնքան էլ էական չէ, հանրությանը, այնուամենայնիվ, շատ  է հետաքրքրում, որովհետև խոսքը 10 մլրդ ՀՀ դրամի մասին է»,-...
Աղբյուր` Panorama.am
12:14
Եթե կա մեկը, որին պետք է խորհուրդ տալ կրթվել ու չդոփել տեղում, ապա դա այսօրվա քաղաքային իշխանությունն է. Պիպոյան
«Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր քաղաքացիական անհնազանդության ակցիան իրականացնելու»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
12:14
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:39
600 դրամով դիզել կա՞, 470 դրամով կուզե՞ք, բերեմ. Պիպոյանը՝ քաղաքապետարանի պաշտոնյաներին
«Հիմա ես քաղաքային իշխանություններին ասում եմ՝ դուրս եկեք փողոց, տեսեք՝ 600 դրամով դիզել կա՞։ 470 դրամով դիզել ուզո՞ւմ եք բերեմ, ձեր...
Աղբյուր` Panorama.am
11:34
Ռուսաստանցի գործարարի՝ «Ջերմուկ»-ի շշից խմելուց հետո մաhվան դեպքով հարուցված քրեական գործը կասեցվել է. փաստաբան
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած վլադիկավկազցի ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների վրա առայսօր գույքահարկ է գոյանում. Արմեն Խաչատրյան
«Վերջին 4 տարիների ռազմական գործողությունների ժամանակ մենք ունենք տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, որոնք մնացել են...
Աղբյուր` Panorama.am
11:00
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընթացող ասուլիսում ներկայացնում է պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}