Զինվորներ են մահացել
ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական հենակետում երեկ երեկոյան մահացել է պայմանագրային զինծառայող, ԼՂՀ քաղաքացի Նարեկ Պողոսյանը: Այս լուրը Panorama.am-ին հաստատեց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա փոխանցմամբ, մեկ այլ զինվոր էլ մահացել է առավոտյան` Արարատում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում: Սակայն նրա անունը դեռևս հայտնի չէ:
Արծրուն Հովհաննիսյանը ասաց նաև, որ լրացուցիչ տեղեկություններ կատարվածի վերաբերյալ կհայտնեն ավելի ուշ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները