«Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությունը պատրաստ է վաճառքի հանել բաժնետոմսերի 100 տոկոսը
«Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ պատրաստ է վաճառել ընկերության բաժնետոմսերը:
Այս մասին ընկերության տարածած հայտարարության մեջ նշվում է.
««Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը իր գործունեության առաջին իսկ օրվանից իր առջև նպատակ է դրել, ներգրավվելով հանրապետության լավագույն մասնագետներին և համաշխարհային շուկայում առկա արդի տեղեկատվական տեխնոլոգիաները, կառուցել էլեկտրոնային համակարգ, որը մաքսիմալ ավտոմատացված կերպով կսպասարկի Երևան քաղաքի վճարովի ավտոկայանատեղերը:
Համաձայն՝ 2013-ի ապրիլի 4-ի, Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման գնման պայմանագրի, ընկերությունը պարտավոր էր իրականացնել Երևան քաղաքի ավագանու կողմից սահմանված համայնքային սեփականություն հանդիսացող փողոցներում և հրապարակներում վճարովի ավտոկայանատեղերի պարտադիր կահավորում, էլեկտրոնային համակարգերի միջոցով կահավորում, ավտոկայանատեղի տուրքի նկատմամբ հսկողության իրականացում, կարգավարի և շրջիկ կարգավարի գործառույթների իրականացում, համաշխարհային շուկայում առկա լավագույն տեսախցիկների տեսահսկմամբ Երևան քաղաքի վճարովի ավտոկայանատեղերում կայանած տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովում: Նշված գործառույթների իրականացման համար 2013-2014թթ. ընթացքում «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը իրականացրել է հսկայածավալ ներդրումներ, ինչը հստակ կարելի է տեսնել ընկերության հաշվետվություններում և զեկույցներում:
«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը, հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում ընկերության գործունեությանը վերաբերող մամուլում տեղ գտած շահարկումերը, բազմաթիվ քաղաքական և ոչ քաղաքական գործիչների՝ հավաքագրված ավտոկայանատեղի տուրքի 70%-ը ընկերությանը հանձնելու արդյունքում ընկերության գերշահույթ ստանալու հետ կապված տարբեր քաղաքական հարթակներում և ամբիոններում հնչեցրած իրականությանը չհամապատասխանող կարծիքները և տեսակետները, հայտարարում է ընկերության բաժնետոմսերի վաճառքի մասին:
«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը պատրաստ է վաճառել իր բաժնետոմսերի 100%-ը բոլոր շահագրգռված, տարաբնույթ կարծիքներ և տեսակետներ արտահայտող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ ընկերության կողմից արդեն իսկ իրականացրած ներդրումային գումարների չափով»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները