Մեր դիրքապահները միայն պատասխան կրակ են բացել. ՊՆ
Երեկ երեկոյան Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի համայնքների ուղղությամբ հակառակորդի դիրքերից կրակահերթեր են արձակվել:
Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մոտ ժամ ու կես կրակել են գյուղի ուղղությամբ. «Ժամը 18-ից մինչև 19:30 գյուղի վրա կրակել են խոշոր տրամաչափի զենքերով: Եղել են նաև մեր դիրքապահների կողմից պատասխան կրակոցներ»:
Համայնքապետը նշեց, որ այսօր որևէ կրակոց չի հնչել:
Ադրբեջանական կայքերից մեկի տարածած այն տեղեկությանը, թե Թովոզ շրջանում հայկական կողմի կրակոցներից վիրավորներ են եղել, Panorama.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանեց այսպես. «Կրակոցները մեր դիրքապահների կողմից միայն պատասխան են եղել, իսկ ադրբեջանական կողմի վիրավորների մասին ոչինչ ասել չեմ կարող»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները