ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ակցիա իջեցված տոկսադրույքով
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ակցիա ապառիկ վարկավորման շրջանակներում: Բանկի հաճախորդները մինչև սեպտեմբերի 16-ը կարող են ձևակերպել ապառիկ բանկի գործընկեր կազմակերպությունների` որոշակի առևտրի կետերում իջեցված տոկոսադրույքով և առանց կանխավճարի, տեղեկլացնում են բանկի լրատվական ծառայությունից:
Ապառիկը տրամադրվում է 3-48 ամիս ժամկետով բանկի գործընկեր կազմակերպությունների` ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի շրջաններում գտնվող առևտրի և սպասարկման կետերում: Գործընկեր կազմակերպությունների, ակցիայի մեջ ներառված առևտրի կետերի ցուցակին, ինչպես նաև ապառիկ վարկավորման պայմաններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ բանկի կայքում:
ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի 690 ապառիկ վարկավորման կետ ամբողջ Հայաստանի տարածքում և դասվում է այս շուկայի առաջատարների շարքին: Ապառիկ վարկավորման ընթացքը բավականին պարզ է. այն կարելի է ձևակերպել հենց խանութում 25 րոպեների ընթացքում` ներկայացնելով փաստաթղթերի նվազագույն փաթեթ` անձնագիր ու սոցիալական քարտ: