Տնտեսություն 19:16 21/06/2014

Գյուղատնտեսական հողերի խոշորացումը` գյուղի զարգացման նախադրյալ. Վահագն Սարոյան

Գյուղատնտեսական կոոպերացիան և հողերի խոշորացման գործընթացները գյուղատնտեսության զարգացման նախադրյալներ են ու, քանի որ խոշորացման գործընթացը դեռ չի երևում, ապա կոոպերացիաների միջոցով գյուղատնտեսության զարգացման մասին լիարժեք խոսելը դեռևս ժամանակավրեպ է:

Ինչու է անհրաժեշտ գյուղատնտեսական հողերի խոշորացումը

Գյուղատնտեսական հողերի խոշորացման անհրաժեշտությունը ծագեց դրանց սեփականաշնորհումից հետո: Իսկ զարգացման համար առաջացավ խոշորացման գաղափար, քանի որ փոքր և մասնատված գյուղատնտեսական հողակտորների վրա առանձին տնտեսություններով գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվելն արդարացված չէ, իսկ հողերի խոշորացման շնորհիվ կնվազեն գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության և բերքահավաքի հետ կապված տնտեսական ծախսերը, կնվազի արտադրվող գյուղմթերքի ինքնարժեքը, կհեշտանա գյուղացու ստացած բերքի իրացման կազմակերպումը, լիարժեք և արդյունավետ կօգտագործվեն գոյություն ունեցող ոռոգման ցանցը, գյուղատնտեսական հողատեսքերը, գյուղտեխնիկան և Հայաստանի բնական պաշարները, արդյունավետ կօգտագործվի առկա գյուղատնտեսական մասնագիտական և աշխատանքային ներուժը, կբարձրանա գյուղատնտեսական հիվանդությունների և վնասատուների դեմ կանխարգելիչ միջոցառումների կիրառման արդյունավետությունը, գյուղատնտեսությունը կզարգանա, տեղի կունենա գյուղատնտեսական արտադրանքի աճ:

Ուստի ՀՀ ագրարային քաղաքականության ներկա փուլում հողերի խոշորացումը համարվում է գերակա: Կառավարությունն այդ առնչությամբ իր 2008-2012թթ. քառամյա ծրագրում` նշել է. «Օրենսդրական հիմքերի բարելավման և նպատակային ծրագրերի համաֆինանսավորման միջոցով կառավարությունը կնպաստի ագրարային ոլորտում կոոպերացիայի տարբեր ձևերի զարգացմանը, գյուղական համայնքներում ոչ գյուղատնտեսական զբաղվածության ընդլայմանը, մասնավոր հատվածի նախաձեռնողական կարողությունների ավելացմանը, որի արդյունքում պայմաններ կստեղծվեն խիստ մասնատված հողակտորների միավորման, գյուղական բնակչության եկամուտների դիվերսիֆիկացման և բնականոն վերարտադրության համար անհրաժեշտ սեփական կապիտալի ավելացման համար»:

2011թ.-ին ընդունվեց գյուղատնտեսության նախարարության կողմից մշակված «Գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգը» , ըստ որի` «գյուղատնտեսության բնատնտեսական ներուժի օգտագործման մակարդակը դեռևս բավականին ցածր է, որի հիմնական պատճառներից մեկը` գյուղացիական տնտեսությունների փոքր չափերն են: Հետևաբար, գյուղի և գյուղատնտեսության ոլորտի կայուն ու համաչափ զարգացման բնագավառում ծառացած խնդիրների լուծման, ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայման տեսանկյունից, առանձնահատուկ կարևորվում է գյուղացիական տնտեսությունների խոշորացումը և այդ ուղղությամբ պետական միասնական քաղաքականության մշակումն ու իրականացումը»: Ի դեպ այս փաստաթուղթը նաև ներառված է հաջորդ կառավարության 2012-2017թթ. ծրագրում` «տարբեր լծակներով և մեխանիզմներով խթանվելու է փոքր հողակտորների համատեղ օգտագործման և խոշորացման, հողերի միավորման, կոոպերացիայի կազմակերպման միջոցառումների իրականացումը»:

Ո՞րն է խոշորացման ճանապարհը

Իհարկե, կառավարության ծրագրում նշվում է, որ մեխանզիմների կիրառման միջոցով են իրականացվելու խոշորացման գործընթացները, սակայն մեխանիզմների մասին առարկայական քայլերը դեռևս չեն երևում: Հայեցակարգի ընդունման ժամանակահատվածում (2011թ.) «Հայագրոֆորում» համաժողովի ժամանակ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարել էր, որ Հայաստանում առկա է շուրջ 340 հազար գյուղացիական տնտեսություն և 430 հազար հեկտար մշակովի հող և բացատել էր, որ այդպիսով բավականին փոքր է լինում մեկ տնտեսությանը բաժին ընկնող հողատարածքների ծավալը։ Հետևաբար Հանրապետության 55 համայնքներում Համաշխարհային բանկի օժանդակությամբ ձևավորվելու են կոոպերատիվներ: Նախկին վարչապետը համոզմունք էր հայտնել, որ այդպիսով, ըստ հաշվարկների, գյուղատնտեսության արդյունավետությունը տարեկան առնվազն 30 տոկոսով կբարձրանա: Պետությունն էլ իր հերթին պարտավարություն է ստանձնում 50 տոկոսով համաֆինանսավորել գյուղտեխնիկայի ձեռքբերման գործընթացը:

Ինչ խոսք, գայթակղիչ է, սակայն նախկին վարչապետը այդ ամենի հետ մեկտեղ չի հայտարարել, թե ինչպե՞ս պետք է դա իրականացնել, որպեսզի արդյունավետության զարգացման այդ նախնական հաշվարկները կյանքի կոչվեն:

Այնուամենայնիվ, որո՞նք են խոշորացման այդ բարդ գործընթացի մեխանիզմները: Ըստ գյուղնախարարության, խոշորացման գործընթացը տեղի է ունենում բացառապես կամավորության սկզբունքով՝ պահպանելով գյուղացու սեփականության իրավունքը հողի և գույքի նկատմամբ: Այս իրողությունը ընդունում են նաև անհատական գյուղացիական տնտեսությունները` հասկանալով, որ հողերի խոշորացումն ու կոոպերացիայի զարգացումը կարևոր քայլ է ճգնաժամի հաղթահարման ու գյուղատնտեսության զարգացման ճանապարհին:

Իսկ «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության զարգացման սոցիալական և մշակութային բաղադրիչները» հետազոտությամբ պարզվել է, որ կա թերհավատություն գյուղացիական տնտեսությունների շրջանում, ընդհուպ մինչև պատրաստակամության բացակայություն հողերի խոշորացման գնալու առումով: Մարզերում անցկացված հետազոտության արդյունքները վեր են հանում խնդիրներ, որոնք արժանի են ուշադրության: Գեղարքունիքի մարզում անցկացված փորձագիտական հարցման համաձայն մարդիկ հնարավոր է հրաժարվեն, քանի որ խուրսափում են «բյուրոկրատական, ֆինանսական խնդիրների առաջ կանգնելուց», չնայած ողջունում են նախաձեռնությունը` փաստելով սակավահող պայմաններն ու հողերի կտրտվածությունը:

Ազատան գյուղում անցկացված հետազոտության համաձայն, գյուղում չեն հավատում կոոպերացիաների ստեղծմանը, քանի որ ժողովուրդը կապվել է հողի հետ ու իր հողը մշակում է: Հիմնականում խոչընդոտում են գյուղատնտեսական մթերքների ներկրումները:

Չնայած այն բանին, որ հողերի խոշորացման գործընթացն ինքնին դրական է ու արդյունավետ, այնուամենայնիվ կան խոչընդոտող լուրջ գործոններ, որոնց հաղթահարելու դեպքում միայն կարող է սայլը տեղից շարժվել: Օրինակ` հայեցակարգում 8 կետերով առանձնացված խոչընդոտներից է ագրարային ոլորտի պետական կարգավորման ոչ լիարժեք իրավական դաշտը, ինչպես նաև թերի է գյուղական բնակավայրերում փոքր և միջին ձեռնարկատիրությանը ցուցաբերած աջակցությունը` մատչելի պայմաններով (ցածր տոկոսադրույքով և երկարաժամկետ) վարկային ռեսուրսների սղությունը, միկրովարկավորման կազմակերպությունների թերզարգացվածությունը և այլն: Ուստի անհրաժեշտ է բացերի լրացման և խնդիրների կարգավորման համալիր և բազմակողմանի մոտեցում ցուցաբերել:

Ի՞նչ է արվել այս կապակցությամբ

Հաշվի առնելով այն, որ 2011թ.-ին արդեն տարբեր մարզերում գործում են գյուղատնտեսական կոոպերատիվներ, սակայն դեռևս վաղ է խոսել դրանց արդյունավետության մասին, քանի որ վերջնական կայացման ու զարգացման համար պահանջվում է տևական ժամանակ: Ի դեպ նշենք, որ ըստ գյուղնախարարության տվյալների` վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանում ստեղծվել են գյուղատնտեսական կոոպերատիվներ, որոնք գործում են Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում` Արարատ 16, Արմավիր 18, Գեղարքունիք 3, Սյունիք 9, Վայոց Ձոր 28, Տավուշ 8, Լոռի 9, Կոտայք 7, Շիրակ 1 և Արագածոտն 7 մարզերում, ընդամենը` 106: Իսկ ՀՀ կառավարության դիտարկմամբ` գյուղացիական տնտեսությունների փոքր չափերը և մասնատված հողաբաժինները, որոնք ձևավորվել են հողի սեփականաշնորհման գործընթացի հետևանքով, սահմանափակում են ոլորտի կայուն զարգացումը և խոչընդոտում գյուղատնտեսության վարման ինտենսիվ տեխնոլոգիաների ներդրումը և արդյունաբերականացումը:

Դատելով ներկայացված թվերից, Գեղարքունիքում և Շիրակում կոոպերացիաներ ստեղծելու խնդիր կա, ինչը ենթադրում է որ հողերի, գյուղացիական տնտեսությունների խոշորացման ու կոոպերացիաների ձևավորման գործընթացը լուրջ խոչընդոտներ կարող է առաջացնել: Բարձր լեռնային գոտիներում ավելի նպաստավոր է հողերի խոշորացման ու միասնական կոոպերացիաների շրջանակներում զարգացնել գյուղատնտեսական արտադրողականությունը, քանի որ այստեղ կա հողային կտրտվածության խնդիր, որը շատ կարևոր է:

Հնարավո՞ր է որ խոշորացման այս գործընթացը բերի մոնոպոլիաների զարգացման, ինչը բնականաբար այլ խնդիրներ է պարունակում իր մեջ: Դրա մասին արժե մտածել:

Իսկ Շիրակի մարզի առնչությամբ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էր հարցազրույցներից մեկում նշել էր, որ Շիրակի մարզը մեր ամենաաղքատ մարզերից մեկն է, և պետության օժանդակությունն առաջին հերթին պետք է գնա աղքատ մարզեր։ Իսկ այսօր հողերի խոշորացման տեսանկյունից ձևավորված կոոպերացիաները չեն երևում, փոխարենը ստեղծվել են «Համայնքների արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներ:

Այլ կերպ ասած` չեն դրվում կոնկրետ ժամկետներ` կոնկրետ արդյունքներին հասնելու համար: Իսկ ընդհանրական տերմինաբանության կիրարկումը մեծացնում է մանիպուլյացիաների հնարավորության ռիսկը:

Վահագն Սարոյան, վերլուծաբան

Panorama.am-ը տեղեկացնում է, որ խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել հեղինակի կարծիքի հետ

Նախորդող հրապարակումներ`
ՀՈՂԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՈՒՄԸ ՉԻ ՆՊԱՍՏՈՒՄ ԱՐՏԱԳԱՂԹԻ ՄԵՂՄԱՑՄԱՆԸ
Ա. Բաղդասարյան. Հասնելու ենք նրան, որ մարդիկ հողերն իրար ձեռքից ձեռք փախցնեն (panorama.am-ի փոքրիկ անդրադարձով)
Հրանուշ Խառատյան. Թղթի վրա ունենք զգալի թվով բիզնես վարկեր, բայց իրականում դա տնտեսության մեջ ներդրում չեն
Սերգո Կարապետյան. Անհրաժեշտ է բնատնտեսությունից անցնել արտադրական տնտեսության



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}