Քառյակի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում. Շարմազանով
«Քառյակի հայտարարությունն իրականությանը չի համապատասանում, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նոր նախագծի քննարկումներն ու քվեարկությունը օրինական են»,- քիչ առաջ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ մամուլից է ծանոթացել քառյակի պնդմանը և այդ պատճառով դարձյալ քաղաքական հայտարարությամբ է հանդես գալիս:
«Ընդդիմության այն պատճառաբանությունները, թե ԱԺ ղեկավարությունը հակաօրինական քայլ է արել՝ թույլ չտալով ընդդիմությանը երկրորդ քսան րոպե ընդմիջումը վերցնել, անհիմն են: Նույն հարցի վերաբերյալ ընդմիջում հնարավոր է վերցնել միայն մեկ անգամ»,- շեշտեց նա:
Հիշեցնենք առավոտյան ԱԺ նիստն ընդհատվեց 20 րոպե ընդմիջումով ՀԱԿ խմբակցության պահանջով, որից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շարունակեց քվեարկության դնել քննարկված օրինագծերը և մերժեց բոլոր ոչ իշխանական խմբակցություններից 20 րոպե ընդմիջում վերցնելու պահանջները:
Նախորդող հրապարակում`
Կրկես, թե խորհրդարան. ԱԺ նախագահը մերժեց բոլորին