Ս. Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է 301 թվականին Ս. Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրը, որը հայոց մեծ դարձի սկիզբ է եղել:
Հայոց հեթանոս Տրդատ արքայի հրամանով Ս. Հռիփսիմյան և Ս. Գայանյան կույսերը նահատակվում են: Այդ դեպքից հետո արքան ու արքունի պալատականները ծանր հիվանդանում են: Տրդատի քույրը երազ է տեսնում, որ արքայի հիվանդությունը կարող է բուժել միայն Խոր Վիրապում բանտարկված Ս. Գրիգորը: Եվ ահա 13-ամյա բանտարկությունից հետո ազատ է արձակվում հայոց ամենամեծ սուրբը: Ս. Գրիգորի աղոթքներով ապաքինվում է արքան` դառնալով Գրիգոր Լուսավորչի քրիստոնեական քարոզչության լծակիցը: Հայոց հողում կործանվում են հեթանոսական տաճարները, որոնց տեղերում բարձրացվում են Տերունական խաչեր: Քրիստոնեությունը հռչակվում է հայոց պետական կրոն: Մեծաշուք հանդիսավորությամբ Ս. Գրիգոր Լուսավորիչն ուղարկվում է Կեսարիա, ուր ձեռնադրվում է Հայաստանյայց Սուրբ եկեղեցու առաջին հովվապետ:
Արարատյան Հայրապետական թեմից հայտնում են, որ Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից Հայ Առաքելական եկեղեցու մեծ տոներից է, որ հիշատակվում է Ս. Հռիփսիմյան և Ս. Գայանյան տոներին հաջորդող շաբաթ օրը: Բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները