ԱԺ-ում կրճատումներ են լինելու. «Հայկական ժամանակ»
Խորհրդարանում նոր խմորումներ են հասունանում: ԱԺ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Հրայր Թովմասյանը, ըստ «Հայկական Ժամանակ»-ի աղբյուրների, առաջիկայում մտադիր է կադրային կրճատումներ անել, որոնց մասին ոմանք արդեն բանավոր ծանուցվել են:
Թերթին հայտնի է դարձել, որ Թովմասյանը աշխատակազմի հաստիքացուցակին ծանոթանալիս հայտարարել է, որ այն խիստ ուռճացված է, և կրճատումներն էլ էական են լինելու:
Ըստ թերթի տեղեկությունների՝ Թովմասյանն ասել է, որ նախ կրճատվելու են պայմանագրային աշխատողները, հետո հերթը, ըստ ամենայնի, կհասնի կրճատված դրույքներով աշխատող աշխատակիցներին: Սպասվող կրճատումների մասին լուրն առանձնապես ցավագին են ընդունել իշխանական պատգամավորները, քանի որ նրանք իրենց ազգուտակին աշխատանքի են տեղավորել Ազգային ժողովի աշխատակազմում: Թե մինչև ու կհասնի Թովմասյանը, դժվար է ասել: