Պրոֆեսիոնալ ֆոտոսեսիա` Լիզայի առողջացման համար
Մոսկվայում այս օրերին բուժման կուրս անցնող 6-ամյա Լիզա Պողոսյանին օգնելու նպատակով հունիսի 22-ին ժամը 16.00-ից 20.00-ն Սիրահարների այգում կազմակերպվում է «Հանուն Լիզայի առողջացման» պրոֆեսիոնալ ֆոտոսեսիա:
Eugenia Evoyan Photography ընկերության լուսանկարիչ Եվեգնիա Էվոյանը կլուսանկարի բոլոր ցանկացողներին և այնուհետև կտրամադրի իրենց լուսանկարները: Բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան այդ օրը դրամական նվիրատվության կատարել փոքրիկ Լիզայի առողջացման համար:
Փոքրիկն այս պահին դրամական աջակցության խիստ կարիքն ունի: Լիզա Պողոսյանի մոտ նախորդ տարի մայիսին գլխուղեղի ուռուցք են հայտնաբերել: Լիզան շուրջ մեկ տարի է ինչ, բուժում է անցնում Մոսկվայում: Մինչ օրս երեխան ստացել է չորս քիմիաթերապիայի փուլ, այնուհետև` ճառագայթում և կրկին մեկ քիմիաթերապիա: Որպեսզի բուժումը վերջնական լինի, երեխան պետք է անցնի քիմիաթերապիայի ու ճառագայթման կրկնակի փուլ:
Լիզային օգնելու համար «ՎՏԲ - Հայաստան Բանկ»-ում բացվել է հաշվեհամար Լիզայի հայրիկի` Դավիթ Պողոսյանի անունով:
AMD 16004052756801
USD 16004052756802
EUR 16004052756803
RUR 16004052756804
Արտերկրից փոխանցումները կարելի է անել հետևյալ կերպ
«VTB BANK» (ARMENIA) CJSC
Yerevan, Armenia
SWIFT: ARMJAM22
ARCA կրեդիտ քարտատերերը կարող են arca.am-ում գրանցել իրենց քարտը, որպեսզի օնլայն կատարեն փոխանցումները: 16 նիշանոց թիվն է` 9051210205309960
Հարակից հրապարակումներ`
Քաղցկեղով հիվանդ փոքրիկ Լիզային օգնելու համար համերգ կկազմակերպվի
Վեցամյա Լիզայի համար կազմակերպված «Բարության ղողանջներ» համերգի բարի արդյունքները
Փոքրիկ Լիզայի բուժման համար բարերարը 5000 ԱՄՆ դոլար է փոխանցել
Բարեգործական համերգ` փոքրիկ Լիզայի առողջացման համար
Անհայտ բարերարը Լիզայի բուժման համար խոշոր գումար է փոխանցել
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա