ՕԵԿ-ը միացել է քառյակին
«Օրինաց երկիրը ոչ միայն պաշտպանում է մեր հայտարարությունը, այլև միանում է դրան: Նրանք այդ մասին կասեն»,- ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նշենք, որ ավելի վաղ քառյակը հրապարակեց համատեղ հայտարարության տեքստը, որում նշում և դատապարտում էր ԱԺ քաղաքական մեծամասնության պահվածքը ԱԺ արտահերթի և հատկապես այսօր կայացած քվեարկության ժամանակ: ԱԺ ոչ իշխանական ուժերը նաև փաստում են, որ շարունակելու են պայքարը:
Քառյակի անդամները ևս մեկ անգամ հաստատեցին, որ չեն պատրաստվում մասնակցել ԱԺ նիստի աշխատանքներին, որը բոյկոտել էին առավոտյան քվեարկությունից հետո:
Նախորդող հրապարակում `
Քառյակը հրապարակեց համատեղ հայտարարությունն ու պատրաստվում է դիմել ՍԴ
Կրկես, թե խորհրդարան. ԱԺ նախագահը մերժեց բոլորին