Արտահերթ՝ արտահերթից հետո
Ազգային Ժողովը շարունակում է աշխատանքները արտահերթ նստաշրջանի ռեժիմում և այսօր, թեև շաբաթ է, խորհրդարանը կրկին կհավաքվի քննարկելու օրակարգում առկա հարցերը:
Սակայն պատգամավորները, նախքան նիստերի դահլիճ մտնելը, միմյանց հետ խոսում էին, թե այսօր երկար են մնալու խորհրդարանում, քանի որ երեկոյան ժամը 18.00-ից հետո, ամենայն հավանականությամբ, կհրավիրվի արտահերթ նիստ, քանի որ օրակարգի բոլոր հարցերը ցանկություն կա սպառելու այսօր և չթողնել, որ հաջորդ շաբաթ ևս արտահերթը շարունակվի:
Panorama.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավորներից մեկն էլ նշեց, որ քաղաքական մեծամասնությունը խնդիր ունի՝ հաջորդ շաբաթ Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որին մեկնելու են հայ պատգամավորները, ինչը նշանակում է, որ քվեարկությունը հեշտությամբ հնարավոր կլինի տապալել ՀՀԿ-ական պատգամավորների բացակայության շնորհիվ:
Իսկ մեծամասնությունը նման շռայլություն իրեն թույլ չի կարող տալ, քանի որ քվեարկությունը վերաբերելու է նաև կուտակայինի նոր օրենքի ընդունմանը, որի վերաբերյալ խորհրդարանական վեց խմբակցություններից հինգը նախօրեին հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու: