Պուտինի մամլո խոսնակը սափրել է բեղերը
ՌԴ նախագահ Վլ. Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը արմատապես փոխել է իմիջը և այսուհետ կներկայանա առանց բեղերի. նա սափրել է բեղերը: Նման քայլի Պեսկովը գնացել է դստեր հետ գրազը տանուլ տալու պատճառով, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները: Առանց բեղերի Պեսկովի լուսանկարն արդեն հայտնվել է սոցիալական ցանցերում:
Պեսկովը դեռևս մեկ տարի առաջ էր խոստացել սափրել բեղերը, այն դեպքում, երբ իր դուստրը` Ելիզավետան, բարեհաջող հանձնի միասնական պետական քննությունները: Պեսկովն ասել է, որ գրազի մասին ինքը մոռացել էր, սակայն դուստրն իրեն հիշեցրել է: Ճիշտ է, Ելիզավետան գերզանց չի հանձնել քննությունները, բայց դրանք բավարար են եղել, հետևաբար հոր և դստեր միջև վեճը ավարտվել է դստեր հաղթանակով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում