Քառյակը ասուլիս է հրավիրել
Ժամը 14.30-ին, ԱԺ արտահերթ նիստի հերթական ընդմիջման ժամանակ ԱԺ ոչ իշխանական ուժերը հանդես կգան համատեղ ասուլիսով, որում կարտահայտեն իրենց վերաբերմունքը վերջին օրերի իրադարձությունների ու հատկապես «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի քվեարկության մասով:
Նշենք, որ ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը, բայց օրինագիծն ընդունվեց այսօր առավոտյան 67 կողմ, 0 դեմ և ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Ընդդիմությունը պնդում էր, թե նիստերի դահլիճում միայն 64 ՀՀԿ-ական էր ներկա և ՀՀԿ-ականները մեկը մյուսի փոխարեն քվեարկելով են կարողացել անցկացնել այն, սակայն ավելի ուշ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց քվեարկության պատկերը՝ հերքելով այդ մեղադրանքները:
Նշենք նաև, որ քառյակը որոշում է կայացրել չմասնակցել ԱԺ նիստի աշխատանքներին, քանի որ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով, նիստը անցնում է ԱԺ կանոնակարգ օրենքի խախտումներով:
Նախորդող հրապարակում՝
Է. Շարմազանովն ապացուցեց` ՀՀԿ-ականները մեկը մյուսի փոխարեն չեն քվեարկել