Է. Շարմազանովն ապացուցեց` ՀՀԿ-ականները մեկը մյուսի փոխարեն չեն քվեարկել
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը քիչ առաջ նիստերի դահլիճում, ընդմիջելով քննարկվող հարցը հայտարարեց, որ իր ձեռքի տակ այս պահին քվեարկության պատկերը արտացոլող փաստաթուղթն է, որից հստակ երևում է, որ ընդդիմության մեղադրանքները, թե ՀՀԿ-ականները մեկը մյուսի փոխարեն են քվեարկել «կուտակային» քվեարկության ժամանակ ու մասնավորապես Սպարտակ Մելիքյանը իրականությանը չեն համապատասխանում:
«Ոչ իշխանական ուժերը մեղադրում էին, բայց ինձ մոտ է գտնվում պատկերը քվեարկությունների՝ Մուրադ Մուրադյանը չի քվեարկել, չի քվեարկել նաև Արման Սահակյանը: Այս փաստաթուղթը կարող եմ տրամադրել ցանկացածին, առաջին հերթին ոչ իշխանականներին ու լրատվամիջոցներին…. Այ սա է իրենց գործունեության արդյունքը»,- հայտարարեց Է. Շարմազանովը:
ՀՀԿ-ական փոխխոսնակը հանրության ուշադրությունը հրավիրեց նաև այն հանգամանքին, թե այս պահին ԱԺ-ում քննարկվում է գազամատակարարման ոլորտին վերաբերող հարցը, այդ խնդրի համար հենց ընդդիմության պահանջով ստեղծված հանձնաժողովի գործունեությունը, սակայն և ոչ մի ընդդիմադիր այդ քննարկմանը ներկա չէ:
«Հետևություն՝ որն էր իրենց նպատակը, ժողովրդի մատից փուշ հանել, թե. .. »,-հավելեց Է.Շարմազանովը:
Նախորդող հրապարակում՝
Կրկես, թե խորհրդարան. ԱԺ նախագահը մերժեց բոլորին