Ոստիկանապետ. Ոստիկանության կեցվածքի մեջ առկա են փոփոխություններ և կարծում եմ, դա նկատելի է
«Ոստիկանական զորքերի աշխատանքը, ես որպես ոստիկանապետ, գնահատում եմ բավարար: Ի սեր Աստծո, դժգոհելու այնքան բաներ կան, բայց եթե ղեկավարվենք դժգոհությունով, երբեք ոչնչի չենք հասնի»,-այսօր ՀՀ ոստիկանական զորքերի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Նա նշեց, որ այս նոր մասնաշենքը, նորմալ, մարդկային պայմաններ կստեղծի ոստիկանների համար՝ նախկին շենքը այդ պայմաններին լիարժեք չէր բավարարում:
«Այս շենքի շինարարության գաղափարը պատկանում է գերագույն գլխավոր հրամանատարին, երկրի նախագահ Սերժ Սարգսյանին:Ոստիկանական զորքերի նյութատեխնիկական բազայի ապահովման ծրագիրը հենց առաջին օրվանից մշակվել է գերագույն գլխավոր հրամանատարի կողմից»,-նշեց ՀՀ ոստիկանապետը:
Նրա խոսքերով, ոստիկանության կեցվածքի մեջ առկա են փոփոխություններ և կարծում եմ, դա նկատելի է ՀՀ քաղաքացիներին:
Վ.Գասպարյանը նշեց, որ վատ է, երբ ոստիկանական զորքերը ասոցացվում են ցույցերի ցրելու հետ:
«Ոստիկանությունը նաև արտաքին ծառայություն է իրականացնում Երևանում: Դրանք ոստիկանական զորքերն են, պարեկապահակային զորքերը, հրեշտակների ջոկատները, կարմիր բերետավորները, ովքեր իրականացնում են իրենց ծառայությունը: Ոստիկանությունը միշտ պատրաստ է գործել պրոֆեսիոնալ, առանց զոհերի»,-նշեց Վ.Գասպարյանը:
Նա հավելեց, որ ինքը պահանջելու է իրականցենլ իր նախկին պահանջները և հորդորելու է պահպանել նախկին ձեռքբերումները և լավացնել համակարգի աշխատանքը:
Նախորդող հրապարակում՝
Սերժ Սարգսյանը մասնակցեց ոստիկանության զորքերի նոր վարչական շենքի բացմանը
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը