Ձեռակերտ տիկնիկներ՝ արծաթե դարի զգեստներով. Երևանում բացվելու է նորաձևության ցուցահանդես
Հունիսի 27-ին Ռուսական արվեստի թանգարանում/պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու/ բացվելու է «Արծաթե դարի ռուսական նորաձևությունը» խորագիրը կրող ցուցահանդեսը, որտեղ ներկայացվելու են Իրինա Վանյանի ձեռակերտ հեղինակային տիկնիկները` 19-րդ դարի վերջի - 20-րդ դարի սկզբի հագուստներով: Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց թանգարանի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը:
«Իրինա Վանյանը հատուկ մեր թանգարանի պատվերով է պատրաստել ձեռակերտ այդ տիկնիկները, որոնք ներկայացնում են ոչ թե ազգային կամ ավանդական հագուստ, այլ Ռուսաստանի բարձր խավի զգեստները: Դրանց միջոցով կարող ենք պատկերացում կազմել իր հոգևոր մթնոլորտով շատ գրավիչ այդ շրջանի` Արծաթե դարի հագուստի, զարդերի, գլխարկների, պայուսակների և նորաձևությանը բնորոշ այլ տարրերի մասին»,- նշեց նա:
Ա. Տեր-Մինասյանի ներկայացմամբ, ձեռակերտ տիկնիկների ստեղծման արվեստն ունի խոր պատմական արմատներ. «Այդ մշակույթը մեծ տարածում ուներ նաև Ռուսաստանում. գրեթե բոլոր գյուղական ընտանիքներում պահպանվել և փոխանցվել են մայրերից աղջիկներին կտորե փոքրիկ տիկնիկները: Ըստ ավանդույթի, տիկնիկը պետք է պատրաստվեր բարի մտադրությամբ և լավ տրամադրությամբ: Իրինա Վանյանի տիկնիկները պատրաստված են հենց այդ ոգով»:
Ցուցահանդեսը-վաճառքը շարունակվելու է մինչև հուլիսի 11-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան