«Հաշմանդամությունը պատիժ չէ». Դժվարությունները հաղթահարելու մասին

29-ամյա Աշխեն Ավագյանը Հայաստանի առաջին աշակերտներից է, ով սովորել է ներառական կրթություն իրականացնող դպրոցում: Աշխենը հաշմանդամություն ունի և եթե դեռ վաղ տարիքից չթողներ հատուկ դպրոցն ու չհաճախեր հանրակրթական դպրոց, գուցե այնքան գիտելիքներ չունենար, որքան այսօր:

Աշխենի` հանրակրթական դպրոցում ուսումնառությունը սկսվում է 4-րդ դասարանից, քանի որ հատուկ դպրոցում լիարժեք կրթություն չէր ստացել: 100-ի սահմանում գումարում-հանում, տառերն ու արտագրություն անել սովորեցրել է մայրը:

«Միայն գիրքը դնում էին դիմացս, արտագրում էի: Իսկ հանրակրթական դպրոցում սկսեցին աշխատել` մաման, ուսուցիչները, տիկին Բախշյանը: Առաջին փորձը ես եղա, սովորեցի թիվ 27 դպրոցում: Մաման էլ յուրաքանչյուր հարցին շատ խիստապահանջ էր: Եթե ուսուցչուհին հանձնարարում էր, ես պիտի սովորեի: Եթե ես ինձ համարում եմ լիարժեք մարդ, ուրեմն ես բոլորին հավասար եմ, կրթության մեջ ինձ չէի մեկուսացնում: Ես ուսուցչուհուն պահանջում էի, որ ինձ ավելին հանձնարարի»,- պատմում է Աշխենը:

Մինչև հիմա չի մոռանում դասարան մտնելու առաջին օրը: Երեխաները որևէ տարբերություն չեն դրել նրա և իրենց մեջ: Երբ Աշխենը բարձրանում է, որ դաս պատասխանի, ուսուցիչը, նրա խոսքով,  մի քիչ  վախենում է:

«Նա մտածել էր` աշակերտները ոնց կարձագանքեն, եթե ես դաս պատասխանեմ: Ոտքի կանգնեցի, դասը պատասխանեցի: Իրենք գոռում էին` իրեն հինգ դրեք, հինգ դրեք, ինքն այսօր լավ պատասխանեց: Մի գուցե իմ ձգտումն էր, իմ աշխատասիրությունը, մամայի ջանքերը, որ ես արդյունքների հասա: Միասնական թիմ են եղել մայրս, ուսուցիչներս»,- ասում է նա:

Աշխենի հաջողություններով ԿԱԻ փոխտնօրեն Անահիտ Բախշյանը շատ է հպարտանում: Ըստ նրա, հասարակության մեջ ամեն մեկն իր անելիքն ունի, որպեսզի Աշխենի նման բոլոր երեխաները կրթություն ստանանն ու լիարժեք քաղաքացի լինեն:

«Բժիշկ Կարեն Քոլոյանի օրինակը պատմեմ: Վարդուհին ծնկների վրա էր քայլում: 13 տարեկան էր, դպրոց չեն բերել: Երբ նրա ծնողները տանում են բժշկի մոտ, որ վիրահատի, Կարեն Քոլոյանն ասում է` մինչև դպրոց չտանեք, չեմ վիրահատելու, մինչև դպրոցից չգրեն, որ ինքը աշակերտ է, չեմ անի: Հիմա այսօր Վարդուշիկը քայլում է, դպրոց գնաց…»,- պատմում է ԿԱԻ փոխտնօրենը:

Արաբկիր բժշկական կենտրոնի վնասվածքաբանության ծառայության ղեկավար Կարեն Քոլոյանը կարևորում է երեխաների հանդեպ վերաբերմունքն ու սերը` որպես ներառական հասարակության հիմքում ընկած առանցքային գործոն:

«Շատ բան կարելի է անել, սեր պետք է լինի դեպի երեխաները: Նախ բժիշկը պիտի գիտելիք ունենա, որ իմանա, թե ինչպես կարող է օգնել երեխային: Երեխան չպիտի զգա, որ եկել է հիվանդանոց ցավ ստանալու կամ վիրահատվելու: Պիտի գա հաճույքով և հաճույքով էլ դուրս գա: Այդ սերն ընտանիքում, դպրոցում, բժշկի կողմից պիտի արտահայտվի և երեխաների վիճակը կբարելավվի »,- ասում է բժիշկը:

Միայնակ, գործազուրկ մայր Մերի Մարտիրոսյանն իր մեջ եղած ողջ սերը, իր կյանքն ու երջանկությունը տվել է երկու զավակներին: Նրա աղջիկը ծնվել է ՄՈՒՊ համախտանիշով, իսկ տղան ունի աուտիզմ:

«Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաները շարունակում են բնութագրվել որպես հուսահատ, թշվառ, կորսված և դժբախտ, բայց ես նկարագրում եմ իմ երեխաներին, որպես ուրախության, զարմանքի, հիացմունքի և երջանկության աղբյուր: Ես եզակի մայրերից եմ, ովքեր կարողանում են հաղթահարել՝ պատերը ջարդելով: Եթե իմ երեխային առանց անվասայլակի ցույց տան, ոչ ոք չի էլ հասկանա, որ չքայլող բալիկ է: Իմ երեխաները սպորտով են զբաղվում, մշակութային կյանքով են ապրում, նաև կրթությունը ստանում են ամբողջովին, լիարժեք սովորում են, աղջիկս երաժշտությամբ է զբաղվում»,- ներկայացրեց նա:

Միևնույն ժամանակ Մերի Մարտիրոսյանը նշեց, որ իրեն զոհաբերում է, որպեսզի իր երեխաները ապրեն. «Ես չեմ կարող մարդկանց խորհուրդ տալ, որ իրենք էլ նույնը անեն: Մարդն իր հոգով պիտի տրամադրվի և անի: Ես համարում եմ, որ ծնողի ու երեխայի կյանքը զուգահեռ երջանիկ պիտի լինի: Հաշմանդամությունը պատիժ չէ, դա ծնողի համար մեծ պատասխանատվություն և առաքելություն է»:

Ըստ նրա, ամենամեծ ու հիմնական խնդիրը հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները հոգացող օրենքի բացակայությունն է:

«Այդ օրենքը պետք չէ հնարել, պարզապես պետք է միջազգային փորձն օգտագործելով կիրառել մեր երկրում, որն ամբողջովին պատրաստ է դրան: Այդ դեպքում ոչ ոք չի տուժի: Դեռ առաջընթաց ոլորտում չկա: Միայն, եթե օրենքը լինի, միգուցե ինչ-որ բան փոխվի: Եթե օրենք չկա, ոչինչ չես պահանջի»,- հավելեց Մերի Մարտիրոսյանը:

Նշենք, որ այսօր կայացավ «Activate Talks» TED-ոճի միջոցառումը, որը տարածաշրջանում առաջինն է և նվիրված է ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման 25-ամյակին: Միջոցառման կարգախոսն է «նորարարություն հանուն երեխաների և հավասարության»:

Լուսանկարները` Լիլիան Գալստյանի:

Նախորդող հրապարակում`

«Activate Talks». Հաղթահարել հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության խնդիրները



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}