Աֆրիկյանների ակումբի շենքի ֆասադային մասում վերսկսվել են առանց թույլտվության աշխատանքները
Աֆրիկյանների ակումբի շենքի ֆասադային մասում շինաշխատանքներն այսօր վերսկսվել են:
«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամ Սեդա Գրիգորյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ մշակույթի նախարարության թույլտվությունը այսօր նույնպես շինարարները չունեն. «Որքանով ես տեղյակ եմ փոփոխություններ չեն եղել, բայց իհարկե կառուցապատողը, ինչպես նախորդ անգամները, երբ պարզվել էր, որ թույլտվության չկա, հավաստիացնում է, որ կա: Այնպես որ իրենց խոսքին ես չեմ կարող հավատալ: Թուղթը ցույց չեն տվել»:
Նա նաև տեղեկացրեց, որ տեղում է ճարտարապետ Լևոն Վարդանյանը, ապամոնտաժման ճարտարապետ Գագիկ Շիրինյանը, կառուցապատող ընկերության տնօրեն Հարություն Թադևոսյանը:
Հիշեցնենք, որ շինաշխատանքներ են կատարվել նաև շաբաթ օրը, երբ պետական գերատեսչություններում ոչ աշխատանքային օր էր ու հնարավոր չէր ահազանգել որևէ տեղ: Երևանի ավագանու Բարև Երևան Դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը միջամտեց, մշակույթի նախարարության ներկայացուցիչը եկավ ու ֆասադային մասի մի քանի քար հանելուց հետո աշխատանքները դադարեցվեցին: Շինաշխատանքների ժամանակ բացակայում էր նաև իրազեկման վահանակը, որը պետք է լիներ մինչ դրանց սկսելը:
Նախորդող հրապարակումներ`
«Անօրինական էր». Աֆրիկյանների շենքի այսօրվա ապամոնտաժումը ևս դադարեցվել է
Ինչ է կատարվում Աֆրիկյանների շենքի ներսում (Տեսանյութ)
Աֆրիկյանների ակումբի շենքի ֆասադից քարեր են հանում
«Հին Երևան» նախագծի հեղինակի վերաբերմունքը` մի քանի հարցի պատասխանով
Աֆրիկյանների շենքն ամբողջությամբ փակում են (Լուսանկարներ)
Ճարտարապետ. Քաղաքաշինական ծրագրերը պետք է ենթարկվեն հուշարձանին, ոչ թե հակառակը
Աֆրիկյանների շենքի քանդման փաստով դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել
Գլխավոր դատախազությունը Աֆրիկյանների ակումբի հարցով մեկնաբանություն չունի
Աֆրիկյանների շենքն ապամոնտաժող բանվորներն անտեսել են Մշակույթի նախարարության արգելանքը
Աֆրիկյանների շենքի ապամոտնաժումը շարունակվում էր, պայքարը` նույնպես (Տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին