«Արցախը շահագրգռված է Եվրոպայի հետ կայուն կապերի հաստատման և պահպանման մեջ»
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Եվրոպական ազատ դաշինքի պատվիրակությանը` դաշինքի փոխնախագահ Միգել Մարտինես Թոմիի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Եվրոպա հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը ասել է, որ Արցախը շահագրգռված է Եվրոպայի և նրա քաղաքական դաշտում գործող ուժերի հետ կայուն կապերի հաստատման և պահպանման մեջ` նշելով դրանց աշխարհաքաղաքական և քաղաքակրթական կարևորությունը:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում