Հերմինե Նաղդալյան․ Ադրբեջանի այս քայլը դեպքերին ուշացած արձագանք է
Ստրասբուրգում այսօր մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով այդ պաշտոնում փոխարինել է Դավիթ Հարությունյանին։
Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի պատվիրակության ղեկավարն ասաց, որ ԵԽԽՎ նստաշրջանի առաջին օրը բավական հագեցած էր, քանի որ, ինչպես արդեն հայտնել ենք ՝ ադրբեջանական պատվիրակությունը ներկայացրել է բանաձևի առաջարկ, որով պահանջում է սպատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ, ՀՀ պատվիրակությանը զրկել քվեարկության իրավունքից։
«Մեզ համար չափազանց կարևոր է, որ ԵԽԽՎ մեր գործընկերները ադեկվատ, ըստ բովանդակության պատկերացում կազմեն Ադրբեջանի առաջարկի մասին։ Այսօր մեր պատվիրակության բոլոր անդամներն աշխատել են այս ուղղությամբ»,-ասաց Հ․Նաղդալյանը։
ՀՀ պատվիրակության ղեկավարի խոսքերով, Ադրբեջանի ներկայացրած բանաձևի առաջարկը չունի էական հիմնավորում, լուրջ տրամաբանություն։
Հ․Նաղդալյանը Ադրբեջանի այս քայլը բնորոշեց որպես ուշացած արձագանք, քանի որ հիմնական իրադարձությունները տեղի են ունեցել 20 տարի առաջ և այսօր այս մասին խոսել և բարձրաձայնել ինչ-որ ձևակերպումներով՝ կարելի է բնութագրել որպես ուրիշի գնացքի մեջ նստած ինչ-որ ճանապարհ կտրելու ցանկություն։
«Բացահայտ է մի բան, որ այս առաջարկն այն ոգևորության արդյունքն է, որ ունեցան մեր ադրբեջանցի գործընկերները՝ ՌԴ պատվիրակությանը քվեարկության իրավունքից զրկելու հանգամանքից»,- ասաց Հերմինե Նաղդալյանը։
Հարակից հրապարակումներ`
ԵԽԽՎ- ն մարտահրավեր է նետում Ադրբեջանի նախագահությանը
ԵԽԽՎ-ում Մամեդյարովի ելույթն ուղեկցվում է բողոքի ակցիայով
Սեյիդովն առաջարկում է ԵԽԽՎ-ում ստեղծել Լեռնային Ղարաբաղի հարցով հանձնաժողով
Անն Բրասյոր. Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մեր թեմաներից մեկն է
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում