Իրանցի բարձրաստիճան հոգևորականը՝ ի պաշտպանություն Իրաքի ամբողջականության «ջիհադ» է հայտարարել
«Նրանք, որոնք Աստծուն հասնելու ճանապարհին կնահատակվեն, կդասվեն Քերբելայի նահատակների շարքին»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է իրանցի բարձրաստիճան հոգևորական այաթոլլահ Մաքարեմ Շիրազին:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ այաթոլլահ Մաքարեմ Շիրազին այս օրերին Իրաքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշվում է. «Երբ Սիրիայում ահաբեկիչներն ու նրանց աջակցող արևմտյան երկրներն ու Իսրայելը պարտություն կրեցին, որոշում կայացվեց Սիրիայում պատճառված վնասը վերականգնել Իրաքում: Սակայն որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ Իրաքի շիաները, սուննիները, այդ թվում և քրդերը ոտքի ելան՝ աջակցելու Իրաքի քաջ բանակին»:
«Ահաբեկիչներներն ու նրանց դաշնակիցները թո՛ղ իմանան, որ անհրաժեշտության դեպքում հարևան երկրներից միլիոնավոր մարդիկ կգան և կկանգնեն Իրաքի ժողովրդի և նրա բանակի կողքին: Ես՝ նվաստս, ի պաշտպանություն Իրաքի ամբողջականության, ջիհադ եմ հայտարարում. Նրանք, որոնք այդ Աստծուն հասնելու ճանապարհին կնահատակվեն, կդասվեն Քերբելայի նահատակների շարքին»,-հայտարարել է իրանցի բարձրաստիճան հոգևորականը:
Նշենք, որ Մաքարեմ Շիրազին հաճախ է անդրադառնում տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին: Վերջրերս անդրադառնալով Թուրքիայի իշխանությունների՝ հարևանների, հատկապես Սիրիայի հանդեպ վարած քաղաքականությանը, մասնավորապես նշել էր. «Թուրքիայի իշխանությունները 180 աստիճանով շրջվել են իսլամի ճանապարհից և ահաբեկիչներին զինում, վարժեցնում և ուղարկում են Սիրիա, որպեսզի մուսուլման եղբայրներին սպանեն: Մենք պետական հարաբերությունների հետ գործ չունենք, սակայն հայտարարում ենք, որ մեր ողջ ազգը ձեզանից զզվում է»:
Ավելի վաղ Ադրբեջանում շիական մզկիթների քանդման վերաբերյալ արձակած ֆեթվաներից մեկում, դիմելով Ադրբեջանի ղեկավարությանը, գրել էր. «Այժմ հստակ հայտարարում ենք, որ եթե Ադրբեջանում շարունակվի մզկիթների քանդման գործընթացը, պայքարի հրաման կարձակենք և այդ պարագայում Ադրբեջանի Հանրապետությունում իրավիճակն անկայուն կդառնա»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան