Իսրայելը հրթիռային հարվածներ է արձակել սիրիական տարածքի ուղղությամբ
Իսրայելի բանակի մարտական ինքնաթիռները հրթիռներ են արձակել հարևան Սիրիայի տարածքում տեղակայված օբյեկտների ուղղությամբ: Այս մասին գրում է «Haaretz» պարբերականը»:
Տեղեկատվության համաձայն, հրթիռային հարձակման են ենթարկվել երկու երկրների միջև վիճահարույց հանդիսացող Հոլանի բարձունքների մոտ տեղակայված ռազմական օբյեկտները: Հաղորդվում է, թե ավիահարվածները հաջորդել են կիրակի օրը Սիրիայի հետ սահմանամերձ շրջանում քաղաքացիական ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակահերթին, ինչի հետևանքով զոհվել էր իսրայելցի մեկ անչափահաս, ևս երեքը վիրավորվել էին:
Իսրայելի ռազմական գերատեսչության ներկայացուցիչն հայտնել է, թե հարվածներն արձակվել են սիրիական ինը ռազմական օբյեկտի ուղղությամբ, այդ թվում հրամանատարական կետերի: Պաշտոնական Դամասկոսը միջադեպին դեռևս չի արձագանքել:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը