Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների պարբերական հանդիպումները գործընթացին մեծ թափ կհաղորդեն. Լավրով
«Ֆրանսիայի նախագահի գաղափարը՝ Փարիզում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում, շատ հստակ էր, այդ թվում նաև իր բովանդակությամբ: Ըստ էության, Բաքվին դուր չի եկել այլ հստակությունը և այլ հստակության են սպասում»,- ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին, թե Ֆրանսիայի նախագահ Ֆ. Օլանդը Երևան կատարած այցի ժամանակ հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Փարիզում կազմակերպել ՀՀ-ի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում, սակայն Ադրբեջանի Ձեր գործընկերը կարծիք է հայտնել, որ իրենց այդ հանդիպման հետ կապված հստակություն է պետք, կասեք ի՞նչ հստակության մասին է խոսքը:
Է. Նալբանդյանի խոսքով, վերջին շրջանում Բաքվի սրտով չէ համանախագահների առաջարկությունները, որոնք վերաբերում են նաև հրադադարի ռեժիմի ամրապնդմանը, դիպուկահարների հեռացմանը, միջադեպերի ուսումնասիրությունների մեխանիզմների ստեղծմանը, նաև այն հայտարարությունները, որոնք ձևավորված են մեկ միասնական փաթեթով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հինգ հայտարարությունների հիման վրա:
է. Նալբանդյանը հավելեց, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողից արված առաջարկություններին, որոնք ուղղված են բացառապես հակամարտության խաղաղ կարգավորմանը, այլընտրանք ուղղակիորեն չկա:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասաց, որ ՌԴ աջակցում է ցանկացած ճիգ, որը կբերի կամ կմերձեցնի ղարաբաղյան հակամարատության կարգավորումը: Ըստ նրա, ինչքան պարբերական լինեն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, այնքան գործընթացը մեծ թափ կստանա:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան