Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են հարցերի լայն շրջանակ. «Մենք շահագրգռված ենք ՀՀ-ի հետ հարաբերությունների զարգացմամբ»
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում մշտապես ծավալվում է ինտենսիվ երկխոսություն, քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական, հումանիտար, միջխորհրդարանական ոլորտներում նկատվում է դրական դինամիկա: Հայաստանի ու ՌԴ-ի արտաքին գործերի նախարարներ էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Է. Նալբադյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով նախօրեին ՀՀ է այցելել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նախքան լրագրողների հետ հանդիպումը կայացել են երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները:
Ըստ նրա, հայ և ռուս պաշտոնյաների հանդիպումները կրում են պարբերական, բովանդակալից և արդյունավետ բնույթ, իսկ երկու երկրների նախագահների յուրաքանչյուր հանդիպում տալիս է նոր ուղենիշներ՝ ուղղված կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարների իրականացմանը:
Է. Նալբանդյանը ներկայացնելով ՌԴ իր գործընեկրոջ հետ ունեցած բանակցությունների արդյունքները, նշեց, որ քննարկվել է երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Բանակցությունների ընթացքում որպես առանձին բլոկ քննարկվել է ինտեգրացիոն գործընթացները եվրասիական տարածքում. «Մենք մանրամասն քննարկել են Հայաստանի մուտքը Եվրասիական միությանը վերաբերող հարցեր»:
ՀՀ ԱԳ նախարարի խոսքով, 2013 թ. Հայաստանի և ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 1,445 միլիարդ դոլար: Ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ կազմել է 3,2 միլիարդ դոլար, այս պահին ՀՀ-ում գործում է ռուսական կապիտալով 1300 ձեռնարկություն. «Կան նոր զարգացումներ, ծրագրեր և կողմերը նպատակաուղղված աշխատում են դրանք կյանքի կոչելու ուղղությամբ»:
Հանդիպման ընթացքում, Է. նալբանդյանի խոսքով, քննարկվել է նաև ռուսական միգրացիոն օրենսդրությունը, որը Հայաստանի քաղաքացիների համար որոշակի խնդիրներ է առաջացնում:
Քննարկվել են նաև Սիրիայում և Իրանում տեղի ունեցող իրադարձությունները:
Սերգեյ Լավրովն էլ իր հերթին նշեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը ստրատեգիական դաշնակիցներ են. «Հուլիսին սկզբին Մոսկվայում սպասում ենք Հայաստանի խորհրդարանի նախագահին: Միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնումը, ամրապնդումը կնպաստի հարաբերությունների հետագա զարգացմանը: Մենք շահագրգռված ենք այս հարցում»:
Ըստ նրա, բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև ՀՀ-ի անդամակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացին. «Ռուսաստանն ակտիվ աջակցություն է ցուցաբերում այս գործում»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան