Սոցցանցում ծայրահեղականությունը «լայքելու» համար քրեական հետապնդում է սպասվում
Ռուսաստանում ազատազրկում է նախատեսվում համացանցի միջոցով ծայրահեղականության հրապարակային կոչերի, ինչպես նաև ծայրահեղական նախաձեռնություննեը ֆինանսավորելու համար: Նման փոփոխություն առաջարկվել է երկրի քրեական օրենսգրքում, որը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է Ռուսաստանի պետական Դուման, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Եվ այսպես, ծայրահեղականության համար դատարանը կարող է ազատազրկման դատապարտել 5 տարով, իսկ ծայրահեղականությունը ֆինանսավորելու համար դատարանն իրավունք է ստացել անձին դատապարտել վեց տարի ազատազրկման: Բացի այդ, քրեական մեղադրանք կարող է առաջադրվել նաև համապատասխան հրապարակումը սոցիալական ցանցերում հավանելու (Like) և կիսելու (Share) համար:
Ծայրահեղական ուղղվածություն ունեցող խմբավորումների ֆինանսավորման համար սահմանվում է` տուգանք 300 հազարից 500 հազար ռուբլի, որոշ պաշտոններով զբաղվելու իրավունքից զրկում` 3 տարի ժամկետով և հարկադիր աշխատանք 200 ժամով, ինչպես նաև` ազատազրկում մինչև երեք տարի ժամկետով: Եթե հանցագործությունը կատարվել է ծառայողական դիրքը չարաշահելու միջոցով, ապա առավելագույն պատիժը կլինի 6 տարի ազատազրկում:
Ինչ վերաբերում է համացանցին, ապա այսուհետև համացանցում ծայրահեղական բնույթի տեղեկություն տարածելու համար քրեական հետապնդում է իրականացվելու. այսպես` դրա համար նախատեսված պատիժը լինելու է հարկադիր աշխատանք կամ ազատազրկում մինչև հինգ տարի ժամկետով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում