ԵԽԽՎ- ն մարտահրավեր է նետում Ադրբեջանի նախագահությանը
ԵԽԽՎ նստաշրջանում այսօր Բյուրոյի կողմից որոշում էր կայացվել Իռլանդիայի պատգամավոր Մայքլ ՄաքՆամարայի նախաձեռնած բանաձևի նախագիծն ուղարկել Մոնիտորինգի հանձնաժողով՝ ի գիտություն:
Panorama.am-ի թղթակիցը հայտնում է, որ պատգամավորը ներկայացրած բանաձևի նախագծով քննադատում է ԵԽ-ում Ադրբեջանի նախագահությունը և հարց բարձրացնում, թե ինչ հետևանք է այն ունենալու մարդու իրավունքների հարգման վրա։
ՄաքՆամարան ԵԽԽՎ-ի ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանում հիմնարար ազատությունների հետ կապված մտահոգությունների, հատկապես քաղաքական դրդապատճառներով կալանքների վրա։
Բյուրոյի կայացրած որոշմանը, սակայն, Վեհաժողովի նիստում դեմ արտահայտվեց հեղինակը և առաջարկեց բանաձևի նախագիծն ուղարկել ոչ թե մոնիտորինգի հանձնաժողով ի գիտություն, այլ իրավական հարցերի հանձնաժողով և պատրաստել զեկույց` այն էլ հենց Ադրբեջանի նախագահության ժամանակ:
Քվեարկությամբ 37 կողմ, 32 դեմ ձայներով Մաքնամարայի առաջարկն անցավ:
ԵԽԽՎ- ում ՀՀ պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանն, ով ևս ստորագրել էր բանաձևի նախաձեռնության տակ, panorama-ին ասաց, որ մոնիտորինգի հանձնաժողով ուղարկվելու դեպքում սա կնշանակեր գործընթացի ավարտ, ընդամենը ի գիտություն կընդունվեր և որևէ հետագա քայլ չէր ձեռնարկվի:
«ՄաքՆամարան վերջին պահին որոշեց վիճարկել բյուրոյի որոշումը և վիճարկումը ստացվեց. իրավական հարցերի հանձնաժողովում արդեն կնշանակվի զեկուցող և կպատրաստվի զեկույց»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Նախորդող հրապարակումներ`
Սեյիդովն առաջարկում է ԵԽԽՎ-ում ստեղծել Լեռնային Ղարաբաղի հարցով հանձնաժողով
Անն Բրասյոր. Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մեր թեմաներից մեկն է
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում