
ԵԽԽՎ-ում Մամեդյարովի ելույթն ուղեկցվում է բողոքի ակցիայով
Այս պահին, երբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ելույթ է ունենում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամդեյարովը՝ որպես ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահող, ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բողոքի ակցիա են կազմակերպել Եվրոպայի խորհրդի դիմաց։
Ինչպես հայտնում է Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը, ակտիվիստները ԵԽ-ից պահանջում են ազատ արձակել Ադրբեջանում բոլոր քաղաքական բանտարկյալներին, հեռացնել Ալիևին հեռացնել իշխանությունից և հաստատել ժողովրդավարություն։
Հավաքվածները ԵԽ-ից պահանջում են չաջակցել դիկտատուրային և Ալիևի ռեժիմին՝ բարձրաձայնելով, որ իրենց երկրին անհրաժեշտ է ժողովրդավարություն, օրենքի գերակայություն։
«Դադարեցրեք ձեր խավիարային դիվանագիտությունը։ Ադրբեջանն՝ առանց Իլհամ Ալիևի»,-ըստ մեր թղթակցի, բացականչում էին ադրբեջանցի ընդդիամադիր ակտիվիստները։