Ս. Լավրով. ՌԴ-ն շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրի շուտափույթ կարգավորմամբ
Ռուսաստանը երկկողմ ձևաչափով, ինչպես նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրի շուտափույթ կարգավորմամբ: Հայաստանի ու ՌԴ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով նախօրեին Հայաստան է այցելել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նախքան լրագրողների հետ հանդիպումը կայացել է երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները:
«Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բազա կա, այսինքն կան համաձայնեցված սկզբունքներ: Այժմ կարևոր է համաձայնեցնել դրանց իրականացման պարամետրերը և այն քայլերի հետևողականությունը, որոնք կընդունվեն: Հենց այս ուղղությամբ էլ աշխատում են համանախահագները»,- ասաց Ս. Լավրովը:
Նա նշեց, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ձգտելու է, որ շարունակվի երկու երկրների նախագահների միջև ուղիղ երկխոսությունը:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ շնրհակալություն հայտնեց ՌԴ-ին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան