Սարյան փողոցում բողոքողներից 27-ին բերման են ենթարկել ոստիկանություն
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վարչական շենքի մոտ այսօր տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ 27 անձ վարչական բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն` «Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը»: Նշենք, որ հոդվածով նախատեսված է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Ոստիկանության լրատվականից փոխանցեցին, որ բերման ենթարկվածները ազատ կարձակվեն վարչական ակտը կազմելուց հետո:
Միևնույն ժամանակ, ոստիկանության Կենտրոնականի բաժնի մոտ մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել, ովքեր պահանջում են ազատ արձակել բերման ենթարկված քաղաքացիներին:
Հիշեցնենք` այսօր ՀԾԿՀ շենքի դիմաց «Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա էին իրականացրել ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել է 10 %-ով՝ նախկին 38 դրամի փոխարեն դարձնելով 42 դրամ:
Նախորդող հրապարակում`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան