Հարցազրույցներ 19:53 23/06/2014

Ստեփան Աստուրյան. Թուրքիան չի փոխելու իր քաղաքականությունը

Panorama.am-ը ներկայացնում է հարցազրույց Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի հայագիտության ամբիոնի ղեկավար, պատմաբան Ստեփան Աստուրյանի հետ: Դոկտոր Աստուրյանի հետ զրուցել ենք հայոց ցեղասպանության 100-ամյակին առնչվող մի շարք հարցերի շուրջ:

- Դոկտոր Աստուրյան, ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ներկայիս քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ: Ինչպե՞ս եք գնահատում ընդհանրապես ցեղասպանության հարյուրամյակի համար նախատեսված ծրագիրը:
-Թուրքիայի հանդեպ վարած Հայաստանի ներկայիս քաղաքականությունը միանգամայն համապատասխանում է և ըստ էության շարունակում է Ցյուրիխում կնքված հայ-թուրքական արձանագրությունների տրամաբանությունը: Այս արձանագրությունները, որոնք պարունակում էին շատ մեծ զիջումներ Հայաստանի կողմից` Թուրքիայի կողմից սահմանի բացման փորձի դիմաց, հենց սկզբից էլ դատապարտված էին: Դրանք դատապարտված են առ այսօր: 

Դժվար է որևէ բան ասել հայոց ցեղասպանության հարյուրամյակի ծրագրի մասին, քանի որ ես տեղյակ չեմ այդ ծրագրի մասին, եթե այդպիսին իհարկե գոյություն ունի: Չնայած այս հարցով զբաղվող պետական հանձնաժողովը հանդիպել է երեք անգամ, այն ոչ մի ծրագիր չի հրապարակել: Այն ամենն, ինչ մենք ունենք այս պահի դրությամբ, միայն լոգո է և փոքր-ինչ անհասկանալի նշանաբան: Քաջատեղյակ լինելով Սան Ֆրանցիսկո Բեյ-ում ցեղասպանության հարյուրամյակի կազմակերպման կոմիտեի գործունեությանը` ես կարող եմ ասել, որ այստեղ ոչինչ հնարավոր չէր լինի ժամանակին հասցնել կազմակերպել, եթե մեր համայնքի առաջնորդները նախապատրաստական աշխատանքները սկսած չլինեին դեռևս 2013թ.-ի վերջերից:

-Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ ՀՀ նախագահը հրավիրել է Թուրքիայի նախագահին 2015թ.-ին ներկա գտնվել հայոց ցեղասպանության 100 ամյակի հիշատակման արարողություններին: Ի՞նչ արդյունք կարելի է ակնկալել այս հրավերից:
-Թուրքիայի նախագահին 2015թ.-ին Հայաստան հրավիրելը լավագույն դեպքում կարելի է համարել փոքր մարտավարական քայլ` ուղղված արտաքին լսարանին: Թուրքիան ունի հստակ քաղաքականություն, և այս հրավերը չի ստիպելու նրան փոխել այդ քաղաքականությունը: Թուրքիան չի պատրաստվում վտանգի տակ դնել իր ուժեղ ռազմավարական կապերը Ադրբեջանի հետ` հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Բացի այդ, դժվար թե Նախիջևանի սահմանի մոտ վերջերս տեղի ունեցած ագրեսիան, որը հայկական կողմում զոհերի պատճառ հանդիսացավ, կարող էր տեղի ունենալ առանց Թուրքիայի նախնական իմացության և համաձայնության: Այս համատեքստը հաշվի առնելով` լավագույն դեպքում Թուրքիան կարող է մի որևէ երկիմաստ ժեստ կամ հայտարարություն անել 2015թ.-ին, ոչ ավելին: 

-Ձեր կարծիքով ո՞ր խնդիրը պետք է լինի առաջնայինը սփյուռքի օրակարգում 2015թ.-ից հետո: Չե՞ք կարծում արդյոք, որ հարկ է սփյուռքում կարևորել Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը նույնքան, որքան կարևորվում է ցեղասպանության ճանաչման հարցը:
-«Սփյուռք»-ը ինքնին բարդ երևույթ է, որը կազմված է շատ տարբեր համայնքներից և ունի տարբեր կազմակերպման մակարդակներ:Հետևաբար «սփյուռք» ընդհանուր տերմինը օգտագործելը կարող է շփոթություն առաջացնել: Իմ կարծիքով սփյուռքի համայնքների առաջնային խնդիրն է ապահովել իրենց գոյությունը և օգնել Հայաստանին տարբեր միջոցներով: Զուտ տնտեսական տեսանկյունից, սակայն, սփյուռքահայ ներդրողների դառը փորձը վերջին քսան տարիների ընթացքում փաստում է, որ Հայաստանում չեն լինի լուրջ տնտեսական ներդրումներ, քանի դեռ օրենքի գերակայությունն ու դատական համակարգի անկախությունը երաշխավորված չեն պետության կողմից:

Լեռնային Ղարաբաղի ճանաչման խնդիրն արդեն տարիներ շարունակ օրակարգային թեմա է սփյուռքի մի քանի համայնքների համար, մասնավորապես ԱՄՆ-ում: Իրական հարցը սակայն հետևյալն է – ինչու՞ պետք է օտար երկրները ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե ՀՀ-ն ինքը դեռևս այն չի ճանաչել: Այսպիսով, ԼՂՀ ճանաչման խնդրին առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղը պետք է ձեռնամուխ լինեն, քանի որ դա որոշիչ է լինելու իրենց, և ո՛չ թե սփյուռքի ապագայի համար:

- Դոկտոր Աստուրյան, Դուք վերջերս դասախոսություն եք կարդացել Հայաստանի Ամերիկյան Համալսարանում 1905-1906 թվականների հայ-թաթարական պատերազմի թեմայով: Ինչո՞վ են կարևորվում այս պատմական իրադարձություններն այսօր և որքանո՞վ կարող են դրանք բացարտել այսօրվա հայ-ադրբեջանական հակամարտության պաճառները:
- 1905-1906 թվականների այս իրադարձությունները սկիզբ դրեցին կովկասյան հայերի և այդ ժամանակվա «թաթարների» կամ հարավկովկասյան մուսուլմանների միջև թշնամանքի: Այս թշնամանքը, ինչպես նաև այլ հակամարտությունները, որ տեղի էին ունենում կովկասյան հանրապետությունների անկախության ժամանակաշրջանում, շատ էական դեր խաղացին ադրբեջանցիների ինքնության հետագա զարգացման համար, որը ձևավորվեց հիմնականում սովետական ժամանակաշրջանում: Ի դեպ, Լեռնային Ղարաբաղն արդեն իսկ կենտրոնական դեր ուներ հայ-թաթարական պատերազմում:

Հարցազրույցը վարեց Նվարդ Չալիկյանը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:14
Պուտին ձյա՛, լավ է անում Ալիևը. երբ 2020 թ-ի նոյեմբերի 9-ին ադրբեջանական զինվորները ոչնչացրին ռուսական ուղղաթիռը, Դուք մի քանի ժամ անց Ալիևի հետ ժպտացիք ու թուղթ ստորագրեցիք. Մհեր Հոկոբյան
Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը գրում է «Ալիևը ՉԻ ԲԱՎԱՐԱՐՎՈՒՄ Պուտինի անուղղակի ներողությունից և պահանջում է ուղղակի ներողություն՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
Պաշտոնապես հայտարարում եմ՝ երբ այս իշխանությունը չլինի, այդ բոլոր նոր տնկած ծառատեսակները փոխարինվելու են. Քրիստինա Վարդանյան
Երևանի քաղաքապետարանի վարած սխալ քաղաքականության՝ կանաչապատմանցածր և սխալ գործողությունների և համատարած բարձրահարկերի շինթույլտվության հետրանքով...
Աղբյուր` Panorama.am
21:17
Վրաստանում ներքաղաքական խնդիրները սկսվել են այն բանից հետո, երբ նա հրաժարվեց Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել. Կոբախիձե
Վրաստանում ներքաղաքական խնդիրները սկսվել են այն բանից հետո, երբ նա հրաժարվեց Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել Արևմուտքի կարգադրությամբ։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:49
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում ինքնաթիռի կործանման կապակցությամբ
ԱԳՆ-ն  Հայաստանի անունից ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում ինքնաթիռի կործանման կապակցությամբ։ «Խորապես վշտացած ենք...
Աղբյուր` Panorama.am
20:39
Անչափահաս տղան «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի և բախվել «Ford Transit»-ին, վերջինն էլ՝ «Opel»-ին
Դեկտեմբերի 29-ին, ժամը 16:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 17-ամյա Արթուր Մ.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով Զովունի...
Աղբյուր` Panorama.am
19:40
Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը
Մայր Աթոռից հրապարակել են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը....
Աղբյուր` Panorama.am
17:35
Այնպես արեցին, որ Գյուլնազ տատիկի հայհոյախառը գրառումը դառնում է քննարկումների առարկա.Լարիսա Ալավերդյան
  Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց, թե 1994 թվականից սկսած ՀՀ նախագահները բանակցել են Արցախը Ադրբեջանի կազմում մնալու շուրջ։ ՀՀ երեք...
Աղբյուր` Panorama.am
16:53
Կարեն Գրիգորյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին և դարձավ աշխարհի առաջնության մրցանակակիր
Արագ շախմատի աշխարհի առաջնությունում գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 11 և 12-րդ մրցափուլերում հաղթեց 2700-ից բարձր վարկանիշ ունեցող չինացի Վեյ Իին...
Աղբյուր` Panorama.am
16:24
Շղթայական ավտովթար 12 տրանսպորտային միջոցի մասնակցությամբ
 Դեկտեմբերի 29-ին, Ժամը 09:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթացող գոտում,...
Աղբյուր` Panorama.am
16:12
Ալիևը հայտարարել է, թե պահանջել է, որ Ռուսաստանը ընդունի մեղքը և ներողություն խնդրի
Մենք բացեիբաց հայտնել ենք մեր պահանջները ռուսական կողմին, ասել է նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
15:01
Անգամ ադրբեջանում են գիտակցում, որ Արցախը իրենց կազմից դուրս վիճակի հետ 30 տարի հաշտվել են հենց սեփական սահմանադրությամբ. Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Ադրբեջանը Հայաստանին պարտադրելով նոր Սահմանադրություն, պարիտետի...
Աղբյուր` Panorama.am
13:41
Սալոմե Զուրաբիշվիլին լքեց նախագահական պալատը և Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես դարձավ Վրաստանի նախագահ
Սալոմե Զուրաբիշվիլին որոշել է լքել Վրաստանի նախագահի նստավայրը՝ Օրբելիանի պալատը՝հայտնելով, թե իր հետ վերցնում է լեգիտիմությունը։ «Ես...
Աղբյուր` Panorama.am
13:24
Երախտապարտ եմ ինձ հավատացողներին, ինձ երկրպագողներին և իմ հաջողություններով ուրախացողներին. Հենրիխ Մխիթարյան
Հայստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում շնորհակալություն է...
Աղբյուր` Panorama.am
13:16
Եղանակի տեսությունը՝ առաջիկա տոնական օրերի համար
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են տոնական օրերի եղանակի տեսությունը. «Երևան քաղաքում`...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռուս-ադրբեջանական, իսկ հիմնականում` ռուս-թուրքական հարաբերություններում խորքային խնդիրներն կան. Տիգրոն Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռի վթարից հետո,...
Աղբյուր` Panorama.am
11:22
Մեկնարկել է Վրաստանի վեցերորդ նախագահի երդմնակալության արարողությունը
Վրաստանի խորհրդարանի շենքում տեղի է ունենում Վրաստանի վեցերորդ նախագահի երդմնակալության արարողությունը՝ նախկին ֆուտբոլիստ, ներկայիս քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
11:09
Երկրաշարժ՝ Վրաստանում, որը զգացվել է նաև Հայաստանում
Սյսօր, դեկտեմբերի 29-ին` տեղական ժամանակով ժամը 01:11-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 28-ին` ժամը 21։11-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
10:54
Թբիլիսիում քաղաքացիները վաղ առավոտվանից հավաքվում են Օրբելիանի նախագահական պալատի մոտ
Քաղաքացիները հավաքվում են Օրբելիանի պալատում (Վրաստանի նախագահի նստավայր)։ Նրանք սպասում են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթին։...
Աղբյուր` Panorama.am
09:45
Շղթայական ավտովթար Արարատում 100-ից ավելի ավտոմեքենաների մասնակցությամբ, կա մեկ զոհ
Դեկտեմբերի 29-ին, ճանապարհի մերկասառույցի և մառախուղի պատճառով շղթայական ավտովթարներ և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը...
Աղբյուր` Panorama.am
09:31
Հարավային Կորեայում կործանված մարդատար ինքնաթիռի գրեթե բոլոր ուղևորները զոհվել են
Հարավային Կորեայում կործանված ինքնաթիռի գրեթե բոլոր ուղևորները մահացել են։ Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով տեղի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
23:41
Զուրաբիշվիլին որոշել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից առաջ գիշերել նախագահականում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձում հայտարարել է, որ գիշերելու է իր նստավայրում իր իրավահաջորդի երդմնակալության նախօրեին։...
Աղբյուր` Panorama.am
22:52
Բայդենը խոստովանել է, որ ափսոսում է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու համար
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը իր մտերիմ մարդկանց շրջապատում մասնավոր զրույցներում ափսոսանք է հայտնել, որ լքել է պետության ղեկավարի պաշտոնի...
Աղբյուր` Panorama.am
22:38
Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում:  Հայաստանի շախմատի տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի պատմության թանգարանն այս տարի ունեցել է ավելի քան 100 000 այցելու
Հայաստանի պատմության թանգարանը 2024 թվականի ընթացքում իրականացրել  է ավելի քան 20 ցուցանահանդես, 60-ից ավելի տարաբնույթ միջոցառում։...
Աղբյուր` Panorama.am
21:10
ՄԱԿ. 2024-ը՝ երեխաների համար ամենավատ տարիներից մեկը
Յուրաքանչյուր վեցերորդ երեխա կամ մոտ 473 միլիոն երեխա ապրում է պատերազմական գոտում՝ 2024 թվականը դարձնելով երբևէ եղած վատագույն տարիներից մեկը:...
Աղբյուր` Panorama.am
20:45
Քեյթ Միդլթոնի 9-ամյա դուստրը խախտել է թագավորական արարողակարգի կանոնը
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի դուստրը՝ 9-ամյա արքայադուստր Շառլոտան, խախտել է թագավորական արարողակարգի կանոններից մեկը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:19
Դուք սխալ ճանապարհով եք գնում, վնասում եք 1 մլն երևանցիների առողջությունը, պետք է կանգնեք. Քրիստինա Վարդանյան
Երևանի վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունեց, որ մայրաքաղաքի օդը նորմայից 3.5 անգամ ավել աղտոտված...
Աղբյուր` Panorama.am
19:58
Երեխաները բարձր են պահում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հոր՝ լեգենդար հրամանատար Գեղամ Գաբրիելյանի հիշատակը
Արցախցի երեխաները շարունակում են հաջողություններ գրանցել տարբեր մարզաձևերում։ «Բերդ» թերթը գրում է, որ ի հպարտություն Արցախի և...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ժաննա, նստի, անբավարար. Դեմոյան
«Ես երկար չմտածեցի, մի քիչ խորհեցի ու եկա այն եզրակացության, որ նախկիններն էստեղ մեղավոր չեն»:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}