Աշխատանք փնտրողների թիվը նվազել է. Աշխատաշուկայի իրավիճակը հունիսի 1-ի դրությամբ
«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալներով, 2014թ.-ի հունիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 64.9 հազար /որից 46.6 հազարը կանայք են, 15.8 հազարը` երիտասարդ/, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6.5%-ով (69.4 հազ. մարդ):
Panorama.am-ին տրամադրած տվյալների համաձայն, գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 95.4%-ը կամ 61.9 հազար: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 3.7%-ով (59.6 հազ. մարդ): Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 72.4%-ը կամ 44.8 հազ. մարդ: Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 24.4%-ը կամ 15.1 հազ. մարդ:
2014թ. հունիսի 1-ի դրությամբ գործազրկության նպաստի ստացման իրավունք ունի 4355 գործազուրկ, որոնցից 3012-ը կանայք են, 734-ը` երիտասարդ, այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 58.5 %-ով (10.5 հազ. մարդ): 2014թ. հունիսի 1-ի դրությամբ աշխատանքի է տեղավորվել 4277 աշխատանք փնտրող, որից 2572-ը` կին, 1443-ը` երիտասարդ:
Մայիս ամսվա ընթացքում գործակալություն է ներկայացվել 2148 թափուր աշխատատեղ: Թափուր աշխատատեղերից 1072-ը բանվորական է, իսկ 1076-ը` ծառայողական: Մայիս ամսվա ընթացքում թափուր աշխատատեղերից լրացվել է 420-ը, իսկ թափուր աշխատատեղերից 1252-ը կրկնվող են /թափուր աշխատատեղերը կրկնվում են որակյալ աշխատուժի բացակայության և ցածր աշխատավարձի պատճառով/:
Աշխատաշուկայում պահանջարկված են հիմնականում բժիշկների (մարզերում), բուժքույրերի, տնտեսագետների, ճարտարագետների, հաշվապահների, դասավանդողների, դաստիարակների, մենեջերների, գործակալների, դիզայներների, վաճառողների, մատուցողների, խոհարարների, հացթուխների, վարսահարդարների, սարքավորումների և համակարգչային օպերատորների, ավտովերանորոգողների, էլեկտրիկների, որմնադիրների, կարողների, վարորդների, կոշկագործների, կռունկավարների, փականագործների, խառատների, ատաղձագործների, եռակցողների և բանվորական այլ մասնագիտությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում