Իսկանդարյանը կասկածում է, որ հուլիսին Հայաստանը կստորագրի համաձայնագիրը (Տեսանյութ)
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կասկածում է, որ հուլիսի սկզբին Հայաստանը կստորագրի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համաձայնագիրը` զուտ տեխնիկական խնդիրների պատճառով: Թեև նշեց, որ վերջին իրադարձությունները ու հատկապես ՌԴ ԱԳ նախարարի այցը Երևան դրա նախապատրաստման կոնտեքստում էր:
«Ես կարծում եմ, որ ավելի հավանական է, որ չեն հասցնի այդ տեխնիկական հարցերը կարգավորել մինչև հուլիսի մեկը: Ղարաբաղին սա որևէ կերպ չի վերաբերում…. Իհարկե, որոշակիորեն վերաբերում է` Հայաստան-ՌԴ հարաբերությունները հաշվի առնելով, բայց ուղղակի այդ ձգձգումը ԼՂՀ-ին չի առնչվում»,- այսօրվա ասուլիսում ասաց նա:
Քաղաքագետը նաև նշեց, որ Ղարաբաղում կամ Ղարաբաղի հետ կապված իրավիճակի փոփոխություն էլ սպասելի չէ:
Խոսելով Լավրովի այցից, Ա. Իսկանդարյանը որակեց այն իբրև այց, որը միշտ էլ տեղի է ունենում, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը խոսալու շատ բան ունեն:
Անդրադառնալով գլոբալ խնդիրներին, Ա.Իսկանդարյանը նշեց, որ այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում հանգեցնում է տարածաշրջանում Թուրքիայի և Իրանի դերակատարման փոփոխմանը և քաղաքագետը չի զարմանա, եթե մինչև տարեվերջ ականատեսը լինենք ԱՄՆ-Իրանի հարաբերություններին:
Միևնույն ժամանակ նա նշեց, որ այդ զարգացումները դժվար բերեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ավելի վատթարացմանը, քանի որ ավելի վատ հարաբերությունները, քան կան, լինել ուղղակի չեն կարող: Ինչ վերաբերում է հայ-իրանական հարաբերություններին, ապա Իրանը Հայաստանի համար, ըստ նրա, անփոխարինելի է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները