Որոտանը անկախության սիմվոլ է, պետություն պահող արժեք. Ա. Մանուկյան (Տեսանյութ)
«Չեմ կարդացել, ցանկություն չունեմ կարդալու, շատ շուտվանից ինձ համար այդպիսի քաղաքական գործիչ գոյություն չունի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի երեկվա հոդվածին` ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նա ավելացրեց նաև, որ չի ընդունում և ին ճանաչում նման քաղաքական գործչի:
Այն հարցին թե սա ի՞ր տեսակետն է, թե՞ ՀԱԿ, Մանուկյանը պատասխանեց. «ԵՍ խոսում եմ իմ անունից, իսկ ՀԱԿ-ում այս տեսակետը գերիշխող է»:
Խոսելով «Որոտանի» վաճառքից, նա նշեց, որ ինչպես գազը, հոսանքը, Սևանը, այնպես էլ Որոտանը, անկախության սիմվոլներ են, պետություն պահող արժեքներ, տնտեսական լուրջ լծակներ, որից կախված է նաև քաղաքականությունը:
Մանրամասները` տեսանյութում: