Եվրոպան ականատես է Ալիևի ոչ ադեկվատությանն իր ողջ հմայքով. Ա.Հովհաննիսյան
Եվրոպան ականտես է Ալիևի ոչ ադեկվատությանն իր ողջ հմայքով: Այս մասին facebook-յան իր էջում գրել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը` լիագումար նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթից հետո:
«Նրա ելույթը սկսելուց առաջ ԵԽԽՎ նախագահ Ան Բրասյորը իր բացման խոսքում մի քանի կարևոր շեշտադրում արեց, մասնավորապես , որ Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որ չնայած տնտեսական աճին, եթե երկիրը խնդիր ունի մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ, չի հաջողի, և այլն: Ինչպես ասում են` բայց ում ես ինչ ասում»,- գրառել է Ա.Հովհաննիսյանը, նաև նշել, որ Ալիևը չափազանց շատ էր նեղսրտում, երբ իրեն հարցնում էին երկրում քաղբանտարկյալների առկայությունից, խոսքի ազատության բացակայությունից և այլ ցավոտ հարցերից.
«Այնքան, որ սկսեց մատ թափ տալ եվրոպացիների վրա»,- հավելել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ Ալիևի ելույթի ժամանակ ակտիվիստները , ի նշան բողոքի, կապել էին բերանները:
Նախորդող հրապարակում` Ալիևի ելույթի ժամանակ ակտիվիստները կապել են բերանները (լուսանկար)
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան