Ընդդիմությունը ԱԺ մեծամասնության ջրաղացին ջուր լցրեց իր բոյկոտով. Ա. Դավթյան
Խորհրդարանը հենց այն վայրն ու այն տեղն է, որտեղ կարող են նման զարգացումներ լինել: Եվ այդ թեժ զարգացումները ամենևին էլ չխանգարեցին, որ հարցերը քննարկվեն ու ընդունվեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ Կրթության և գիտության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը` ամփոփելով Ազգային Ժողովի գարնանային նստաշրջանը ու հատկապես վերջին արտահերթ նստաշրջանի զարգացումները:
Արձագանքելով Panorama.am-ի հարցին, թե արդյոք այնպես չստացվեց, որ խորհրդարանական ընդդիմության բոյկոտը շաբաթ օրը ՀՀԿ-ի ջրաղացին ջուր լցրեց, քանի որ քաղաքական մեծամասնությունը արագ-արագ հարցերը քննարկեց և նստաշրջանը հնարավոր եղավ ավարտել հենց այդ օրը և ոչ թե տեղափոխել, ասենք, երկուշաբթի, երբ ՀՀԿ-ն անշուշտ ձայների խնդիր կունենար` ՀՀԿ-ականները պետք է մեկնեին ԵԽԽՎ, Արտակ Դավթյանը նշեց, որ նույն ընդդիմությունը քաջատեղյակ էր, որ իրենց գործընկերները երկուշաբթի պետք է մեկնեին ԵԽԽՎ և սրա հետ կապված նրանք պետք է իրենց մարտավարությունն ընտրեին այնպես, որ որոշակի արդյունքներ ունենային:
«Կոնկրետ այս պահի դրությամբ ունենք այն, ինչ ունենք և ճիշտ եք նկատում` եթե նրանք մասնացեին ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքներին, ապա կլինեին հարցեր և ելույթներ, ինչը ԱԺ նիստը կտեղափոխեր և կիրակի, և երկուշաբթի: Բայց ընդդիմությունը ինքը պետք է հասկանար դա ու իր քայլերի հաջորդականությունը ճիշտ որոշեր»,- հավելեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան