Պաշտոնական Բաղդադը հերքում է. Իրանցի հրամանատարն իր երկու գումարտակով Իրաքում չի գտնվում
«ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի հրամանատար Սոլեյմանին չի գտնվում Իրաքում»,-այդ մասին իրանական «Իրդիփլոմասի.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել Իրանում Իրաքի դեսպան Մոհամմադ Մաջիդ ալ-Շեյխը:
Լրագրողի այն դիտարկմանը, թե լուրեր են շրջանառվում, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի գլխավորությամբ երկու գումարտակ գործուղվել են Իրաք, դեսպան Ալ-Շեյխը մասնավորապես պատասխանել է. «Մենք որևէ այլ երկրի ո՛չ ռազմական և ո՛չ էլ նյութական աջակցության կարիքը չունենք. Ո՛չ հրամանատար Սոլեյմանին և ո՛չ էլ նշված գումարտակներն Իրաքում չեն գտնվում»:
Իրաքի դեսպանը, անդրադառնալով «Իրաքում և Շամում իսլամական պետություն» (ԻՇԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Բաղդադի և Վաշինգտոնի համագործակցությանը, նշել է. «Իրաքն ԱՄՆ-ի հետ երկարաժամկետ ռազմավարական համաձայնագիր է ստորագրել, համաձայն որի՝ արտաքին սպառնալիքի դեպքում կարող ենք հայցել Միացյալ Նահանգների օգնությունը»:
Դեսպան Ալ-Շեյխը, բարձր գնահատելով իրաքյան գործընթացներում Իրանի ունեցած դրական դերը, միաժամանակ նշել է, որ Իրաքը ոչ մի երկրի օգնության կարիքը չունի, և որ պաշտոնական Բաղդադը պատրաստ է միայնակ պաշտպանել իրեն:
Թեմայի առնչությամբ այլ հրապարակումներ՝
Իրանցի բարձրաստիճան հոգևորականը՝ ի պաշտպանություն Իրաքի ամբողջականության «ջիհադ» է հայտարարել
«ԻՇԻՊ» ահաբեկչական խմբավորումն Ադրբեջանի բնակչությանը կոչ է արել միանալ իրենց պայքարին
Իրանը Իրաքին է վերադարձրել Սադդամ Հուսեյնի պահ տված 130 ինքնաթիռները
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում