Բուհերն ու ՏՏ ոլորտի ընկերությունները համատեղ կրթական ծրագեր կիրականացնեն
Պետական բուհերն և ՏՏ ոլորտի առաջատար կազմակերպություններ համատեղ կրթական ծրագեր են իրականացնելու՝ միավորելով ուժերը որակյալ մասնագիտական կադրերի պատրաստման հարցում:
Կողմերի միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել այսօր, տեղեկացնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:
Եռակողմ պայմանագիրը կնքվել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Technology and Science dynamics ընկերության և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի մասնագետներ պատրաստող հայաստանյան մի քանի խոշոր բուհերի՝ Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի, Հայաստանում ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտի և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի միջև:
ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը կարևորել է նախաձեռնությունը՝ շեշտելով, որ բուհական կրթության զարգացման կարևոր խնդիրներից մեկը բուհ-աշխատաշուկա համագործակցության խթանումն է:
Technology and Science dynamics-ը, ինչպես նշել է այդ ընկերության տնօրենը, Հայաստանում իրականացնելու է արտադրական գործունեություն, բայց նպատակ ունի զբաղվելու նաև գիտահետազոտական աշխատանքներով: Այդ ուղղությամբ առաջին քայլը ակադեմիական ու արտադրական պոտենցիալների միավորումն է, որը նպատակ ունի նոր տեմպ հաղորդել տնտեսության ու բարձր տեխնոլոգիաների զարգացմանը:
Հուշագրի ստորագրումից հետո կկազմվեն աշխատանքային խմբեր, որոնք արդեն կհստակեցնեն, թե համագործակցությունն ինչ ուղղությամբ է ընթանալու: Ըստ փաստաթղթի՝ ընկերությունները կազմակերպելու են հուշագիրը ստորագրած բուհերի ուսանողների պրակտիկան, իրականացվելու է ուսանողների այցելություններ ընկերությունների գրասենյակներ ու արտադրամասեր, ինչպես նաև դասախոսություններ, գիտաժողովներ, սեմինարներ և այլ միջոցառումներ: Technology and Science dynamics-ը պատրաստակամություն է հայտնել նաև ֆինանսավորել ու կյանքի կոչել ուսանողների կողմից առաջարկվող նորարարական տեխնոլոգիական գաղափարները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում